Ղրիմում ուկրաինական սեփականության ազգայնացման կորուստները կարելի է փոխհատուցել Ուկրաինայում և արտասահմանում ռուսական սեփականության հաշվին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոյի հայտարարությունը:
«Ինչ վերաբերում է Ղրիմում պետական սեփականության և Սև ծովի շելֆում համապատասխան բնական ռեսուրսների ազգայնացմանը, մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը ընդունի Ղրիմի իշխանությունների այդ գործողությունները, ապա Ուկրաինան իրավունք է վերապահում ընդունելու համապատասխան միջոցներ՝ ուղղված այդ կորուստների փոխհատուցմանը՝ սեփականության հաշվին, որը պատկանում է ՌԴ-ին և գտնվում է ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ այլ երկրներում: Մենք դա կանենք համապատասխան միջազգային և ազգային օրենսդրությանը»,- ասել է Պետրենկոն:
Հստակեցնելով, թե ինչ սեփականության մասին է խոսքը, Պետրենկոն նշել է, որ ռուսական «Գազպրոմ»-ը բավականաչափ օբյեկտներ ունի Եվրոպայի տարածքում:
Ավելի վաղ Ղրիմի իշխանությունները հայտարարել են այն մասին, որ Ղրիմում ուկրաինական սեփականությունը կազգայնացվի:









































