Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Սասուն Միքայելյանի՝ նիստերին չգնալու պատճառը. մանդատի հմայքը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հերքել է Սասուն Միքայելյանի հետ հարաբերության լարվածության մասին տեղեկությունները, միաժամանակ ասել, թե չգիտե ԱԺ նիստերից Սասուն Միքայելյանի բացակայության պատճառը: Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ Միքայելյանը նեղացել է, իսկ նրա հանդեպ կոշտ հարցադրումներ են եղել Աբովյանի քաղաքապետի ընտրությունից հետո, երբ նա չի աջակցել Կոտայքի ՔՊ-ական մարզպետի ներկայացրած քաղաքապետի թեկնածուին, որի թեկնածությունը հաստատել է կուսակցությունը: Տեղեկություն է հրապարակվել նաև, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Սասուն Միքայելյանից, փորձել է «շահել սիրտը»: Միքայելյանը չընտրվեց ՔՊ վարչության կազմում: Թե ինչու Սասուն Միքայելյանը չի գնում խորհրդարանի նիստերին, թերևս մոտ ապագայում լավագույնս կպարզաբանի հենց նա:

Արարատ Միրզոյանն ասել է, որ չգալու պատճառը հայտնի չէ, սակայն չունի նաև որևէ տեղեկություն, թե Սասուն Միքայելյանը մտադիր է վայր դնել մանդատը: Սասուն Միքայելյանն ամիսներ առաջ ընտրվեց ԵԿՄ նախագահ՝ հայտարարելով, որ իր կարևոր նպատակներից մեկը ԵԿՄ, այսպես ասած, արտաքաղաքականացումն է, որ կազմակերպությունը չներգրավվի քաղաքական գործընթացների մեջ: Մի բան, որ տեղի է ունեցել մինչ հեղափոխություն, և փաստացի հենց քաղաքականությանը ծառայելու համար էլ նախկին իշխանությունը ստեղծել է ԵԿՄ-ն՝ 1990-ականներին: Հնարավո՞ր է արտաքաղաքականացնել ԵԿՄ-ն, եթե դրա նախագահը կառավարող կուսակցության անդամ է և խորհրդարանի, այսինքն՝ երկրի թիվ մեկ քաղաքական ինստիտուտի պատգամավոր և իշխանության առաջնային մանդատի կրող: Տեսականում հնարավոր է, ինչպես տեսականում Գագիկ Ծառուկյանն էլ գործարար, ձեռնարկատեր չէ, այլ օրենսդիր, քաղաքական գործիչ: Իսկ գործնականում, Սասուն Միքայելյանը պետք է ոչ թե անհայտ պատճառով չգար խորհրդարանի նիստի, այլ միանգամայն հայտնի պատճառով, նույն պատճառով էլ հայտարարելով մանդատը վայր դնելու և ամբողջությամբ ԵԿՄ վերափոխման հարցերով զբաղվելու մասին:

Ի վերջո, այդ վերափոխումը արտաքաղաքականացման իմաստով պետք է սկսեր հենց այդտեղից: Ինչո՞ւ չի անում Սասուն Միքայելյանն այդ քայլը:

Մտածողությա՞ն հարց է, ինչպես Հրազդանի քաղաքապետի հետհեղափոխական առաջին իսկ ընտրությանը սեփական որդու թեկնածությունն առաջ մղելը, թե՞ անվստահության և կասկածի՝ ինչի համար իբրև երաշխիք պահում է մանդատը: Բայց ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում մանդատը երբեք չի եղել և չի լինելու երաշխիք: Այն երաշխիք չի եղել անգամ նախկին համակարգի պարագայում և կարծիքը, թե անվտանգության համար են մանդատ վերցրել, օրինակ՝ խոշոր սեփականատերերը, թյուր է: Ի վերջո, եթե մեծամասնությունը կայացնում է քաղաքական որոշումը, չի փրկի որևէ մանդատ:

Սասուն Միքայելյանին դա լավագույնս հայտնի պետք է լինի հենց նախորդ համակարգից: Ըստ այդմ, նրա ինչի՞ն է պետք մանդատը՝ ԵԿՄ նախագահի կարգավիճակում: Դա անգամ պատմության մեջ մնալու համար է անպետք: Համենայնդեպս, ավելի անպետք է պատմության մեջ մնալու համար, քան ԵԿՄ հարցը Հայաստանի հանրային-քաղաքական կյանքի համար լուծելը, ինչը ոչ միայն հանրային, քաղաքական, այլ նաև սոցիալ-հոգեբանական և արժեմշակութային խնդիր է և դրանով իսկ լուծման պարագայում՝ պատմական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում