Երեկ բրիտանական մայրաքաղաքում տեղի է ունեցել պատանի մոգ «Հարի Փոթերի» մասին կինոշարքի վերջին սերիայի շնորհանդեսը: Լրատվամիջոցները հաղորդում են, որ ֆիլմի դիտումից հետո երկրպագուները դահլիճը լքում էին հուզված և արցունքներն աչքերին:
Նշվում է, որ չնայած անձրևոտ եղանակին, այստեղ էին եկել մոտ 10 հազար երկրպագուներ, որոնք հավաքվել էին Թրաֆալգարի հրապարակում, որպեսզի տեսնեին կարմիր գորգով անցնող գրքի հեղինակին և ֆիլմի գլխավոր հերոսների դերակատարներին: «Հարի Փոթերն ու մահվան ընծաները. մաս 2» ֆիլմն առաջինն էր այս շարքից, որ նկարահանվել է 3D ֆորմատով:










































