Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի տարբերությունն ըստ ռուս փորձագետի

Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման մասին այսօր շատերն են խոսում, խոսվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ռազմական կարողությունների մասին, և անընդհատ ընդգծվում է մի հանգամանք, որ եթե այսօր պատերազմ սկսվի, ապա այն չի լինելու այնպիսին, ինչպիսին եղել է 90-ականներին:

Ռուսական քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի ղեկավար, պահեստազորի գնդապետ Անատոլի Ցիգանոկը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նկատեց, որ այսօր պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի ողջ բյուջեն, սակայն դա դեռևս չի նշանակում, որ Ադրբեջանը պատերազմը կվերսկսի: Ցիգանոկի գնահատմամբ՝ ադրբեջանական ռազմական հայտարարությունները բավականին անմեղսունակ են. «Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները ինչպես ընթանում են, այդպես էլ կշարունակվեն, իսկ այդ ամենը ներքին օգտագործման համար արված հայտարարություններ են»:

Ցիգանոկը նշեց, որ պատերազմ չի լինի հենց միայն այն պատճառով, որ ղարաբաղյան կոնֆլիկտի մեջ ներքաշված պետությունները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, նման հետաքրքրություն չունեն, ավելին՝ այս բոլոր երկրներում գործում է հայկական մեծ լոբբի, որն, ըստ Ցիգանոկի, բավականին մեծ կշիռ ունի պատերազմի վերսկսումը կանխելու գործում:

Այդուամենայնիվ, համեմատելով Ադրբեջանի և Հայաստանի ռազմական հնարավորությունները՝ Ցիգանոկը նշեց, թե պետք է հաշվի առնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական տեխնիկայի մեծ մասը ռուսական արտադրության է, սակայն Ադրբեջանն այսօր զենք է գնում նաև Արևմուտքից՝ Իսրայելից, Վարշավայի համագործակցության պայմանագրի նախկին երկրներից:

Ռուս ռազմական փորձագետը նաև մի հետաքրքիր համեմատություն արեց: Նրա խոսքերով, հայկական բանակը տարբերվում է ադրբեջանականից ավանդույթների առումով: Ցիգանոկի խոսքերով Ադրբեջանի բանակն այսօր պատրաստվածություն է անցնում ՆԱՏՕ-ի մասնագետների կողմից և հենց այդ հիմքի վրա է զարգանում, իսկ Հայաստանի բանակը պատրաստվում է ռուսական ռազմական դպրոցի ավանդույթների հիման վրա. «Կարծում եմ՝ ռուսական ռազմական ավանդույթներով պատրաստված հայկական բանակը հաստատ արժանի հակահարված կտա ՆԱՏՕ-ի կողմից պատրաստված ադրբեջանական բանակին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում