Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Բաքվի վերջին հույսը. ինչ է ասել Կոպիրկինի գործընկերը Ալիևին

Ադրբեջանը հայտարարել է Ռուսաստանի դեսպանին ԱԳՆ հրավիրելու մասին, որպեսզի պարզաբանում պահանջի Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինի հանդիպման վերաբերյալ: Խոսքն, իհարկե, Ռոբերտ Քոչարյանի կամ Հրայր Թովմասյանի հետ Կոպիրկինի հանդիպումների մասին չէ, և ոչ էլ գլխավոր դատախազի հետ նրա հանդիպման: Խոսքը Արցախ-Հայաստան ռազմաքաղաքական դաշինքի թեմայով Ստեփանակերտում մայիսի 7-ին կազմակերպված ֆորումի պատվիրակների հետ հանդիպման մասին է: Դեսպան Կոպիրկինի հետ հանդիպել են Արմեն Ռուստամյանն ու Դավիթ Շահնազարյանը, ներկայացնելով ֆորումի հռչակագիրը: Բաքվին վրդովվեցրել է այդ հանգամանքը: Բայց, փաստացի ստացվում է, որ Ադրբեջանն իր այդ քայլով բարձրացնում է Հայաստանի ներքաղաքական դաշտում այդ անձանց կշիռը: Իսկ թե ինչ դիրքավորումներ ունեն նրանք ներքաղաքական դաշտում, որևէ մեկի համար, թերևս, անհայտ չէ:

Այդպիսով ստացվում է, որ ՌԴ դեսպանին ներկայացված իր դժգոհությամբ, Ադրբեջանը փաստարկ է տալիս Հայաստանի նախկին իշխող համակարգին հայաստանյան ներքաղաքական դաշտում: Եվ սա բավականին խոսուն հանգամանք է, հատկապես նկատի ունենալով այն, որ այդ առումով առաջին անգամ չէ, որ նկատվում է այդ համակարգի և Բաքվի իշխանության գործողությունների վեկտորի որոշակի սինքրոնություն: Մյուս կողմից, այստեղ, իհարկե, խնդիրը փոքր-ինչ այլ մասշտաբ է ստանում՝ նկատի ունենալով այն, որ ներգրավվում է փաստորեն Մոսկվան՝ պաշտոնապես: Դա իհարկե հուշում է, որ Բաքվի քայլը այդուհանդերձ պայմանավորված է ավելի լուրջ շարժառիթներով, քան Հայաստանի նախկին իշխող համակարգին Հայաստանի նոր իշխանության դեմ «լավ փոխանցում» կատարելը: Գուցե լինի դրա անուղղակի «էֆեկտ», սակայն, խոշոր հաշվով, Բաքվի քայլը խոսում է այն մասին, որ, այդուհանդերձ, Հայաստանն արձանագրում է ռազմա-քաղաքական արդյունավետության և էֆեկտի ավելի բարձր աստիճան, և թող չհնչի տարօրինակ, բայց դրան նպաստում է նաև հենց նախորդ իշխող համակարգը: Այդ համակարգը որքան բուռն է պայքարում նոր իշխանության դեմ, այնքան ավելի ամրացնում է այդ իշխանության հանրային հենքը և լեգիտիմությունը: Մի բան՝ գործոն, հենարան, որը չափազանց կարևոր է Հայաստանի և Արցախի համար բոլոր առումներով, այդ թվում և, մեղմ ասած, չարաբաստիկ Մադրիդյան սկզբունքների ծուղակից դուրս գալու:

Խոշոր հաշվով, Բաքուն ՌԴ դեսպանին հրավիրել է պարզաբանման ոչ թե այդ հանդիպման համար, այլ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման: Առաջին հայացքից դա կարող է թվալ զարմանալի և տարօրինակ եզրահանգում, սակայն բանն այն է, որ Կոպիրկինը շատ ավելի կարևոր հանդիպում էր ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, որից հետո Քոչարյանը դարձյալ կալանավորվեց: Իսկ դա վկայում է այն մասին, որ կամ Ռուսաստանը հանձնել է Քոչարյանին՝ կամ թեկուզ չի ուզել փրկել, կամ չի կարողացել: Իսկ սա Հայաստանում տեղի ունեցողի և Հայաստանի նոր իշխանության դիրքային ամրության կարևոր ինդիկատոր է, երկու դեպքում էլ, որովհետև խոսում է հայ-ռուսական հարաբերության, Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վարքագծի և քաղաքականության մեջ տեղի ունեցող էական վերափոխումների մասին, ինչի ևս մի վկայություն էր նաև այն, որ Երևանը գնաց աննախադեպ քայլի՝ հայտարարելով, որ Քոչարյանի հետ հանդիպումից հետո Կոպիրկինին կանչել են ԱԳՆ պարզաբանման: Իսկ պարզաբանումը եղել էր՝ դեսպանատունը հայտարարել էր, որ եղել է ըստ էության շարքային հանդիպում: Իսկ դա նշանակում է, որ հայ-ռուսական հարաբերությունն այլևս «շարքային» չէ, որի վրա բավականին հաջող խաղում էր Ադրբեջանն իր ավագ եղբոր՝ Թուրքիայի հետ: Դա է, որ հուզել կամ մտահոգել է Բաքվին, ոչ թե Հայաստանում «մտահոգված» ուժերի հետ Կոպիրկինի հանդիպումը:

Բաքուն և Անկարան լավ են պատկերացնում հայ-ռուսական հարաբերության խորքային նշանակությունը ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրավիճակի համար, ու նաև դրա հանդեպ արևմտյան քաղաքականության իրական նպատակադրումները: Հայաստանն Արևմուտք, թե Ռուսաստան դիլեմայի ծուղակում խեղդելու ռազմավարությունը չաշխատեց, թեև թվում էր, որ եվրասիականացումը լինելու է այդ ռազմավարության «պսակը»՝ Հայաստան պետության «շիրմաքարի» վրա:

Արևմուտքը տուրք չտվեց դիլեմային որոշակի շփոթվածությունից հետո: Թավշյա հեղափոխությունը կոտրեց թերևս վերջին հույսերը: Որևէ հույս տվե՞լ է Բաքվին Ռուսաստանի դեսպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում