ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հնարավոր է, այցելի Կորեական թերակղզու ապառազմականացված գոտի և այնտեղից դիմի Փհենյանին: Հունիսի 27-ին այդ մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության վարչապետ Լի Նակ Յոնը:
«Մեր տվյալներով՝ Թրամփը կարող է ԿԺԴՀ-ին ուղերձը փոխանցել ապառազմականացված գոտի այցելության ժամանակ»,- մեջբերում է երկրի վարչապետի խոսքը Yonhap գործակալությունը: Միացյալ Նահանգների ղեկավարի ուղերձի ենթադրյալ բովանդակության և ձևի մասին տեղեկատվություն չի բերվում: Լի Նակ Յոնը նաև նշել է, որ «երկու երկրները ջանքեր են գործադրում՝ բանակցային գործընթացը մեռյալ կետից շարժելու համար»:
Թրամփը պաշտոնական այցով Սեուլ կժամանի հունիսի 29-ին՝ Օսակայում G20-ի գագաթնաժողովից հետո: ԱՄՆ ղեկավարի և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի միջև բանակցությունները կկայանան հունիսի 30-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:









































