Օրերս, Ալյոնա Խմելնիցկայայի և Տիգրան Քեոսայանի կրտսեր դուստրը 9 տարեկան է դարձել: Տարեդարձի առթիվ ծնողները Քսյուշայի համար «Ալիսը հրաշքների աշխարհում» թեմայով տոնակատարություն են կազմակերպել: Հոբելյարի հայրը տոնակատարությանը ներկայացել է ներկայիս կնոջ, 39-ամյա Մարգարիտա Սիմոնյանի հետ:
Ինչպես արդեն հայտնի է, ռեժիսորի նախկին և ներկա կանայք կարողացել են ընկերանալ, և այնպես, որ կարևոր իրադարձությունները նրանք հաճախ են միասին նշում: Քսյուշայի ծննդյան օրը նրանք բոլորից շատ պարել են, գրկախառնվել և շատ ծիծաղել:
«Ալյոնա, ինչ ուժեղ կին եք, բռավո», «Բարձր … բարձր հարաբերություններ», «Չեմ հավատում նախկինի հետ բարեկամությանը», «Սա բարձր կարգի դերասանություն է», «Հաճելի է տեսնել, որ մարդիկ շարունակում են մարդ մնալ, նույնիսկ եթե ճանապարհները բաժանվել են: Սա է իմաստությունը», մեկնաբանություններում իրենց մտորումներն են արտացոլել օգտատերերը:












































