Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը կհանդիպեն Հաագայում: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Նրա խոսքերով՝ հանդիպումը կայանալու է միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում, որը կայանալու է Հաագայում մարտի 24-25-ին:
Ադրբեջանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ապրիլին կայցելեն տարածաշրջան:
«Մենք չենք կարող հավերժ բանակցություններ վարել, պետք է սկսել խաղաղ մեծ համաձայնագրի քննարկումը»,-ասել է Մամեդյարովը:











































