YouTube-ում հայտնվել է տեսանյութ, որում ֆիքսված է երկրաշարժի պահը լոսանջելեսյան KTLA հեռուստաալիքի եթերի ժամանակ: Զգալով ցնցումը՝ հաղորդավարները թաքնվել են տաղավարի սեղանի տակ:
Ինչպես երեկ տեղեկացրել էինք՝ Լոս Անջելեսի մերձակայքում տեղի է ունեցել 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բևերլի Հիլզից 10 կմ հեռավորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվում:









































