Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մատնանշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների ապօրինի լինելը, հաղորդում է CNN-ը։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի մտադրություններն ապօրինի են, քանի որ ԱՄՆ-ն Իրանը ոչնչացնելու հնարավորություն չունի, բացի արգելված զենք օգտագործելուց։ Զարիֆի խոսքով՝ ԱՄՆ-ի առաջնորդը պետք է հիշի, որ այժմ «XVIII դարը չէ»։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը փորձում է խաթարել Իրանի կառավարությունը և սպառնում է Թեհրանին՝ հիմնվելով սխալ վերլուծությունների վրա։
«Այժմ նախագահ Թրամփը մի իրավիճակում է, երբ համարում է, որ ինքը պետք է գլուխն ազատի»,-ասել է Զարիֆը։