ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» (ՄԷՋ) ծրագիրը այսօր ՀՀ ջրային ոլորտի շահագրգիռ կողմերին ներկայացրեց Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ռեսուրսների ուսումնասիրության արդյունքները:
Ելույթ ունեցան ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Յուրի Ջավադյանը:
Ուսումնասիրության արդյունքներով՝ վերջին 6-8 տարիներին Արարատյան դաշտում էապես նվազել են ստորերկրյա ջրային ռեսուրսների մակարդակը և աղբյուրների ջրատվությունը: Դաշտի ավելի քան 30 համայնքներում նկատվել է խմելու և ոռոգման ջրի պակաս:
Ուսումնասիրությունը ներառում է մի շարք առաջարկներ՝ ուղղված կառավարությանը:
Լուսանկարը` PAN Photo-ի







































