Ղրիմի և Ուկրաինայի իշխանությունների միջև համագործակցությունը կկառուցվի Մոսկվայի և Կիևի փոխգործակցության շրջանակներում, հանրապետությունը Ուկրաինայի մարզերի հետ կունենա միջտարածաշրջանային հարաբերություններ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևին:
«Կիևի հետ վերջնագրի լեզվով փոխհարաբերությունները մեզ համար ընդհանրապես ձեռնտու չեն: Մենք չենք պատրաստվում Կիևի անօրինական իշխանություններից մեղադրանքներ լսել մեր հասցեին: Այդ իշխանությունների հետ մեր բոլոր հարաբերությունները կկառուցվեն բացառապես միջազգային հարաբերությունների շրջանակներում: Իսկ պաշտոնական Կիևի հետ մեր հարաբերությունները կլինեն Մոսկվայի և Կիևի փոխհարաբերությունների շրջանակներում»,- հայտարարել է Թեմիրգալիևը:









































