Կիևի վեցերորդ վերաքննիչ վարչական դատարանը չեղարկել է Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Միխաիլ Սահակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցության թեկնածուներին Գերագույն ռադայի ընտրություններում չգրանցելու մասին որոշումը, հաղորդում է «Վեստին»:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Լարիսա Սագանի մամլո քարտուղարը Twitter-ում գրել է, որ դատարանը ԿԸՀ-ին պարտավորեցրել է վերանայել կուսակցության փաստաթղթերը և գրանցել թեկնածուների ցուցակը: Կուսակցության օգտին դատարանի որոշման մասին հաղորդել է նաև Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Դավիդ Սակվարելիձեն:
Դատարանի որոշումից հետո, Սահակաշվիլին իր կուսակիցների հետ կրկին գնացել է ԿԸՀ՝ ընտրություններին մասնակցության նոր հայտ ներկայացնելու համար:
Նախօրեին ԿԸՀ-ն հայտարարել է, որ կուսակցական քաղաքական խորհրդի նիստը և համագումարը, որտեղ հաստատվել է թեկնածուների ընտրացուցակը, անցկացվել է կուսակցության կանոնադրության պահանջների խախտումներով: Արդյունքում ԿԸՀ-ն մերժել է կուսակցության թեկնածուների գրանցումը: