ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը չի կիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքը, թե օրենք ու օրինականություն ՀՀ-ում չի գործում։
«Ոչ մի քաղաքական հետապնդում չկա՝ ըստ իս։ Իսկզբանե գործի կասեցման և ՍԴ ուղարկելու մասին օրինականության վերաբերյալ կասկածներ կային», – ասաց պատգամավորը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։
Պատգամավորն ընդգծեց, որ դատական ակտը երեկ է հրապարակվել և քանի որ հիմնավորումներին ամբողջությամբ ծանոթ չէ, զերծ կմնա մեկնաբանելու դատական ակտը, որպեսզի իր մեկնաբանությունը թյուրըմբռնումների առիթ չդառնա: