Մարտի 1-ը բացառապես իրավական հարթության մեջ ենք դիտարկում, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավորԻվետա Տոնոյանը։
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ԲՀԿ-ն դատարանի որոշմանը՝ կրկին կալանավորել ՀՀ երկրորդ նախագահին, Տոնոյանն ասաց․
«Երբ այս հարցի հետ կապված իրավական հանգուցալուծում կլինի, դրա հետ կապված ԲՀԿ-ն իր գնահատականը կտա»։
Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն կիսո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ ՀՀ-ում ոչ օրենք կա, ոչ էլ՝ օրինականություն, Տոնոյանն ասաց․
«Դա կարծիք է, որը գոյություն ունենալու իրավունք ունի։ Մենք բազմիցս ասել ենք, որ օրենքի առաջ բոլորն են հավասար և այս հայտարարության մեջ պետք է դիտարկել տեղի ունեցող իրադարձությունները»։