Friday, 26 04 2024
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»

«Գիքոր» օպերայի երկրորդ ծնունդը 33 տարի անց. գլխավոր դերում նախկին դերակատարի թոռնուհին է

Հունիսի 26-ին և 28-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ կկայանա Ստեփան Ջրբաշյանի «Գիքոր» օպերայի երկրորդ ծնունդը. բեմադրությունը նվիրված է Հ. Թումանյանի ծննդյան 150 ամյակին:

«Գիքոր» օպերան կներայացվի նաև ՀՀ մարզերում. հուլիսի 1-ին՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում, հուլիսի 4-ին`Գյումրու Ա. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Այս նախագծի գլխավոր հովանավորներն են ամերիկաբնակ բարերարներ՝ Կարո և Սիրվարդ Կավուկչյանները: Նախագծի ղեկավարն է Երևանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանը, կազմակերպիչներն են Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը և Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը:

«Ձայնային տաղանդը ժառանգել եմ մայրական կողմից՝ տատիկս, մորեղբայրս և մայրս օպերային թատրոնի արտիստներ են, իսկ լոռեցու պարզությունն ինձ փոխանցվել է հայրական կողմից: Տարիներ շարունակ ամառային արձակուրդս անցկացրել եմ Լոռիում, անձամբ զգացել Լոռվա բնության գրկում ապրելու հմայքը: Այս ամենին գումարվել է նվիրյալ ուսուցիչներիս ջանքերը, հավատն իմ ուժերի նկատմամբ, ինչն էլ վստահություն է ներշնչել, որ կկարողանամ պատվով կատարել այս դերը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գիքորի 12-ամյա դերակատար Անի Թամազյանը, ով նաև արդեն հասցրել է «Անուշ» մանկական օպերայում մարմնավորել է Անուշի կերպարը:

Երջանիկ պատահականությամբ, թե նախախնամությամբ, երբ փնտրվում էր Գիքորի դերակատար, ընտրությունը կանգ է առնում ոչ թե տղա կատարողի, այլ Անի Թամազյանի վրա, հետագայում պարզվում է, որ նա Գիքորի երկարամյա դերակատար Ասյա Հայրապետյանի թոռնուհին է: «Իմ վաղեմի երազանքը անսպասելիորեն իրականություն դարձավ, «Գիքորը» կրկին բեմադրվում է, այն էլ թոռնիկիս մասնակցությամբ»,- նշում է փորձառու դերակատարը, ով իր խորհուրդներով նպաստել է «Գիքորի» նոր ծնունդի իրականացմանը:

Հայ մեծանուն կոմպոզիտոր Ստեփան Ջրբաշյանը Հովհաննես Թումանյանի համանուն պատմվածքի հիման վրա 1973 թ. ստեղծել է «Գիքոր» օպերան: Այն առաջին անգամ բեմադրվել է 1974 թվականին և մինչև 1986 թվականը, եղել է թատրոնի խաղացանկում, որից հետո շուրջ 30 տարի այն չի բեմադրվել: Որոշ հանգամանքների բերումով օպերայի պարտիտուրան կորել է։

2018 թ. Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնоրեն Անահիտ Գևորգյանը, հայտնի օպերային երգչուհի Աննա Նշանյանի հորդորով, նրա թոռ՝ օպերային երգիչ և ռեժիսոր Արման Նշանյանի և ամերիկաբնակ բարերար, դպրոցի բարեկամ՝ Սիրվարդ Կավուկչյանի հետ քննարկումների արդյունքում ձեռնամուխ է լինում «Գիքոր» օպերայի վերածննդի նվիրական գործին։ Նրա խնդրանքով օպերային թատրոնի գրադանավարուհի Նազելի Մինասյանի ջանքերով գտնվում են օպերայի նվագախմբի գրեթե բոլոր գործիքների պարտիաները և դաշնամուրային կլավիրը։

Պարտիտուրի վերականգնումը և համակարգչային շարվածքը կատարում է դպրոցի երգչախմբի խմբավար Ռուբեն Կարասեֆերյանը։

Երևանի պատվավոր մանկավարժ Շաքե Աշչյանի սաները և դպրոցի երգեցողության մյուս դասատուների աշակերտները՝ կոնցերտմայստեր Ռուզան Վարոսյանի աջակցությամբ, և դպրոցի «Տիգրանյան» նվագախումբը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Հայկ Հովակիմյանի գլխավորությամբ, սկսում են օպերայի փորձերը։

Պարային բեմադրությունը իրականացրել է դպրոցի «Real dance» պարային խմբի պարուսույց Գոռ Մկրտչյանը։ Իրենց մասնակցությունն ունեն նաև դպրոցի «Արտիստ» թատերական ստուդիայի սաները։ Բեմադրության հեղինակը և բեմանկարիչը ռեժիսոր Նարինե Թարզիմկոյանն է։ Գլխավոր դերերում հանդես կգան՝ Գիքոր՝ Անի Թամազյան, Համբո` Հակոբ Արզումանյան, Սալբի` Մարիամ Վարդումյան, Բազազ Արտեմ` Կարո Այրումյան, Նատո` Լիանա Այրումյան, Դեդի` Աղավնի Հարությունյան: Նախագծում ներգրավված է շուրջ 150 մասնակից:

Գայանե Ալավերդյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում