Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի աշխատանքային ընթրիքը, որը պետք է տեղի ունենար մարտի 17-ին, չեղյալ է հայտարարվել՝ ի նշան բողոքի Թեհրանում Էշթոնի չծրագրված հանդիպումների դեմ: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:
Հաղորդվում է, որ իրանական պատվիրակությունը չեղյալ է հայտարարել ընթրիքը՝ ի պատասխան ընդդիմադիր խմբերի մասնակիցների հետ հանդիպումների:
Աշխատանքային ընթրիքը պետք է տեղի ունենար միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և «վեցյակի» բանակցությունների նոր ռաունդի նախաշեմին:





































