Դերասանուհի Ջուդի Դենչը անհանգստություն է հայտնել դերասան Քևին Սփեյսիի և պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի շուրջ ծավալված իրավիճակի պատճառով, որոնց սեռական ոտնձգությունների մեջ են մեղադրում։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Նրա խոսքով՝ իր համար տխուր է հետևելը, թե ինչպես են Սփեյսին և Վայնշթեյնը խուսափում մեծ էկրանից։
Նա նաև հավելել է, որ չի կարելի մոռանալ Վայնշթեյնի և Սփեյսիի ստեղծագործական ձեռքբերումները՝ չնայած ոտնձգություններում մեղադրանքներին։
Դենչն ընդգծել է, որ չի պաշտպանում զույգին առաջադրված մեղադրանքներից։