Friday, 26 06 2026
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության «կոմպլեմենտար» քվեարկության բացասական կողմերը․ Գագիկ Համբարյան

Եթե ՀՀ իշխանությունները հույս ունեն, որ «կոմպլեմենտար» քվեարկության միջոցով իբրև թե բարիդրացիական հարաբերություններ կպահպանեն երկու կողմերի՝ Արևմուտքի և Ռուսաստանի հետ, ապա չարաչար սխալվում են։ Այս մասին ֆեյսբուքան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ձայնը վերականգնելու քվեարկությանը, որին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատվիրակներից Հովհաննես Իգիթյանը չի մասնակցել, իսկ Ռուբեն Ռուբինյանը պատահամամբ դեմ է քվեարկել:

Նրա գրառման մեջ մասնավորապես ասված է․

«ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության «կոմպլեմենտար» քվեարկության բացասական կողմերը․

Հունիսի 24-ին Ստրասբուրգում` ԵԽԽՎ նստավայրում տեղի ունեցավ կարևոր քվեարկություն՝որոշվում էր Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը, որի քվեարկության ժամանակ հայկական պատվիրակությունը «կոմպլեմենտար» արդյունքներ ցուցադրեց…

“Իմ քայլի” պատվիրակներից Հովհաննես Իգիթյանը

Հայաստանյան պատվիրակության ղեկավար, “Իմ Քայլը” դաշինքի անդամ Ռուբեն Ռուբինյանը “դեմ” քվեարկեց, ևս մեկ իշխանական պատգամավոր՝ Հովհաննես Իգիթյանը ընդհանրապես չներկայացավ քվեարկությանը, իսկ ընդդիմադիր 2 պատգամավորները՝ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը «կողմ» քվեարկեցին…

Այս քվեարկության արդյունքների մտահոգիչ կողմերը մի քանիսն են… Նախ, անընդունելի է, որ պատվիրակության ղեկավարը հրաժարվում է իր քվեարկությունից և հայտարարում է, որ սխալ “կնոպկա” է սեղմել՝ դրանով էլ ավելի նսեմացնելով պատվիրակությանը… Ամո՛թ է, եթե “դեմ” եք քվեարկել մինչև վերջ ձեր տեսակետն առաջ տարեք, քանի որ նախկինում Ռ. Ռուբինյանը միշտ էլ աչքի է ընկել իր արևմտամետ կողմնորոշումով և ոչ մեկի համար զարմանալի չէր նրա քվեարկությունը… ՀՀ իշխանությունների այս հարցի շուրջ դիրքորոշման վերաբերյալ կարծիք կարելի է ստեղծել նաև այն հանգամանքով, որ ՀՀ պատվիրակության ևս մեկ իշխանական ներկայացուցիչ ընդհանրապես արհամարհեց քվեարկությունը…

Այսպիսի քվեարկությունը ո՛չ կողջունվի Արևմուտքում, ո՛չ էլ Ռուսաստանում… Եթե ՀՀ իշխանությունները հույս ունեն, որ այսպիսի “կոմպլեմենտար” քվեարկության միջոցով իբրև թե բարիդրացիական հարաբերություններ կպահպանեն երկու կողմերի հետ՝ չարաչար սխալվում են… Արևմուտքը դա ընդհանրապես չի գնահատի, քանի որ այնտեղ հավատում են կոնկրետ քայլերին, այլ ոչ թե այսպիսի քվեարկությունների ժամանակ Երևանի ցույց տված արդյունքներին (Արևմուտքի միակ սպասումը Փաշինյանից՝ արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձն է դեպի Արևմուտք, ինչպես եղավ հեղափոխություններից հետո Մոլդովայում, Վրաստանում և Ուկրաինայում), իսկ Մոսկվայում էլ այն դիտարկվում է որպես թշնամական քայլ ՌԴ-ի նկատմամբ, որն էլ ավելի է լարելու առանց այդ էլ ոչ հարթ հայ-ռուսական հարաբերությունները… Առավել անտրամաբանական էր հայկական պատվիրակության “միամիտ” “դեմ” քվեարկած և քվեարկությանը չներկայացած իշխանական պատգամավորների այս վարքագիծը, քանի որ ամենառուսատյաց երկրների ներկայացուցիչները, այդ թվում նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը, կողմ են արտահայտվել, որ ՌԴ պատվիրակությունը հետ վերադառնա ԵԽԽՎ…

Բացարձակապես անհասկանալի է այս պարագայում հայկական պատվիրակության երկու ներկայացուցիչների անտրամաբանական վարքագիծը, որ ցանկանում են` չգիտես ում մոտ “Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ”՝ մոռանալով մեր ազգային շահերը՝առաջնորդվելով նեղ անձնական և թիմային շահերով և անհիմն տեղը խնդիրներ ստեղծելով Ռուսաստանի հետ…»։

https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/421532392025112

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում