Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, պատգամավոր Նիկանոր Մելիան մեղադրվում է Թբիլիսիում անցկացվող հակառուսական հանրահավաքների ժամանակ անկարգությունների կազմակերպման մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մեղադրանքը ներկայացրել է Վրաստանի գլխավոր դատախազությունը:
Նշվում է, որ վաղը, հունիսի 26-ին, քաղաքական գործիչը պարտավոր է ներկայանալ գերատեսչություն:
Բացի դրանից, դատախազությունը դիմել է խորհրդարանին՝ պատգամավորին ձերբակալելու միջնորդությամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վրացական լարին արժեզրկվել է հակառուսական ակցիաների ֆոնին: