Շակիրա և Ժերար Պիկե զույգը ոչ միայն Իսպանիայում, այլև ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ և ամուր միություններից է համարվում: Անցած կիրակի The Sun տաբլոիդին տված հարցազրույցում Շակիրան պատմել է փեսացուի նկատմամբ ունեցած անհուն սիրո մասին:
«Ես Ժերարին շատ երգեր եմ նվիրել, սակայն դրանք բավական չեն: Ինձ թվում է, նա միլիոնավոր բանաստեղծությունների է արժանի»,- խոստովանել է սիրահարված աստղը:
Ընդ որում, հանուն իր սիրեցյալի Շակիրան ստիպված է եղել Բարսելոն տեղափոխվել, որտեղ գտնվում է Պիկեի ֆուտբոլային թիմի բազան, փոխանցում է 7days.ru-ն:
«Ես ստիպված եմ Բարսելոնում ապրել, քանի որ Ժերարը խաղում է այստեղ,- նշել է երգչուհին: Ֆուտբոլիստները զինվորների պես չեն կարող ճանապարհորդել: Իսկ ես, ցավոք, ստիպված եմ շրջագայությունների մեկնել: Ես շատ եմ կարոտում: Մեր որդին դեռ փոքր է: Երբեմն, երբ ստիպված եմ լինում երկար ժամանակով բացակայել, ես ինձ մեղավոր եմ զգում Միլանի և Ժերարի մոտ»:
Դրանից բացի, Շակիրան խոստովանել է, որ Պիկեի հետ հարաբերությունները շատ են ազդել նրա բնավորության վրա: Պիկեն սովորեցրել է նրան ավելի քիչ եսասեր լինել և մտածել նաև ուրիշների մասին:
«Նրա մտածելակերպը իմ աշխարհայացքից շատ է տարբերվում: Նա մտածում է, թե ինչպես այս կամ այն արարքը կազդի նրա թիմի վրա: Դա այնքան նման չէ որոշ աստղերի պահվածքին: Օրինակ, ես ինքս եմ իմ տերը, ես թիմ չունեմ, և ես պարտավոր չեմ ոչ ոքի առջև հաշիվ տալ: Դրանից բացի, ես ընտանիքի միակ երեխան եմ: Ես իմ կյանքի մեծ մասը միայնակ եմ անցկացրել, իսկ Ժերարը ինձ սովորեցրել է «թիմային խաղացող լինել»,- պատմել է կոլումբիացի գեղեցկուհին:











































