«Շալկե»-ի փլեյմեյքեր Յուլիան Դրաքսլերը խոստացել է, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ռեալ»-ի դեմ պատասխան խաղում իր թիմը չի պատրաստվում երկրորդ համարով գործել:
«Բոլորը ցանկանում են խաղալ «Բեռնաբեու»-ում: Այնուամենայնիվ մենք հայտնվել ենք զավեշտալի իրավիճակում: Մենք հասկանում ենք, որ 6:1 հաշվով պարտությունից հետո հաջողության հասնելու մեր շանսերը հավասարվել են զրոյի: Այդուահնդերձ, չնայած դրան՝ մենք Մադրիդում կփորձենք լավ խաղ ցուցադրել»,-տաղանդավոր գերմանացու խոսքերն է փոխանցում Goal.com-ը:
Հիշեցնենեք, որ ՉԼ գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ռեալ»-«Շալկե» հանդիպումը կկայանա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում մարտի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:









































