Monday, 22 06 2026
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար

Եթե Վոլոդյայի բանտախցում տեղ կա՝ գնամ նստեմ կողքը, թող հանգստանա. Խաչիկ Ավետիսյանը հակադարձում է

Բողոքի ալիք բարձրացրած ազատամարտիկների պառակտումն օր օրի ավելի ակնառու է դառնում: Բանը հասել է նրան, որ այսօր ազատամարտիկների մի թևը մյուսին մեղադրում է Վոլոդյա Ավետիսյանի գործին առնչություն ունենալու մեջ:

Մասնավորապես, այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում ամիսներ առաջ սոցիալական հարցեր բարձրացրած ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկեր Յուրա Աթոյանը, վրդովված դիմելով լրագրողներին, հարցրեց՝ ո՞ւր է հիմա պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը, ինչո՞ւ հեղափոխություն չի անում, ապա հայտարարեց, որ գուցե նրա «մատը խառն է» Վոլոդյա Ավետիսյանի «գլխին գործ սարքելու մեջ»։

«Խաչիկ Ավետիսյանը՝ Վոլոդյայից անմիջապես հետո, խմբեր բացեց օպերայի շենքի մոտ, երբ Վոլոդյան սոցիալական խնդիրների բարձրացման համար նստացույց էր անում:

Հիմա Վոլոդյան փակված է, իսկ Խաչիկն անհետ կորած է: Եթե այդքան ազգասեր տղա է ու իր մատը խառը չէ այս ամենի մեջ ու չի գործում ուրիշի նոտաներով, թող սրանից հետո չընկնի մեր ոտքերի տակ: Խնդրում ենք՝ հեռանա: Ինքն ու իր նմանները շինեցին Վոլոդյայի գլխին: Եթե ինքը սրտացավ էր երկրապահի կամ կռվող տղերքի համար, թող գար մեր կողքին կանգներ, ո՞ւր է կորել պարոն Խաչիկը»,- հայտարարեց Աթոյանը:

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանին բազմիցս տեսել ենք և՛ համակարգային փոփոխություններ պահանջող ազատամարտիկների հանրահավաքաներին, և՛ «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» ակցիաներին ու երթերին: «Առաջին լրատվական»-ը նրանից հետաքրքրվեց , թե ի՞նչ կարծիքի է Աթոյանի մեղադրանքների առնչությամբ, կիսո՞ւմ է դրանք, թե՞ ոչ: Ի պատասխան՝ Սարուխանյանն ասաց․ «Ի սկզբանե չի կարելի վանել քո մարտական ընկերներին, ընդվզող խմբերին։ Բայց այդ ընդվզող խմբերի պահվածքը շատ է նման իշխանական ոճին, այսինքն՝ մենք ենք ու վերջ: Չկա դիմացի խմբի տղաներին լսելու ցանկություն՝ եթե մեզ հետ չեք, ուրեմն պիտանի չեք: Մենք «մալական» մականունով մի ընկեր ունենք՝ Կարենը, ասում են՝ կռվե՞լ է նա, թե՞ ոչ:

Նմանատիպ բաներ տարածելն ինձ համար անհասկանալի է, բայց ընթացքում քիչ-քիչ ամեն ինչ տեղն է գալիս՝ ես հասկանում եմ՝ իրենք կամ ամբիցիոզ են, կամ «պրոյեկտ»»:

Հետաքրքրվեցինք նաև, թե կիսո՞ւմ է Աթոյանի այն տեսակետը, թե Խաչիկ Ավետիսյանի մատը խառն է Վոլոդյա Ավետիսյանի գործում: Գագիկ Սարուխանյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ Խաչիկ Ավետիսյանն այնպիսի գործիչ է, որ իր սարքածը լինի, բայց եթե անգամ ուղղորդվող է, ապա նրանք առաջատար դեմքեր չեն: Ես ուղղակի կարող եմ նրան բնորոշել որպես կարճատես և անհեռանկարային գործիչ. ինչպե՞ս կարելի է փոքր հարցերում այլ դիրքորոշում ունեցող մարդկանց քարկոծել: Ես միշտ ասել եմ՝ տղաներ են, մեր հասցեին ինչ-որ բան են ասել, գուցե այդ պահին նյարդերն են թուլացել, բայց այսպիսի շարունակական պահվածքը արդեն որոշակի մտահոգություններ է առաջացնում: Ինչ որ ասում է Յուրան՝ իր կարծիքն է, ես հիմա նման գնահատականներ չէի ուզենա տալ»:

Պահեստազորի փոխգնդապետ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով իրեն հասցեագրված մեղադրանքներին՝ ծիծաղեց, ապա ասաց. «Եթե Վոլոդյայի բանտախցում տեղ կա, գնամ կողքը նստեմ, թող հանգստանա: Այդ հայտարարությունը ապուշություն է: Նա շատ լավ գիտի՝ ես որտեղ եմ, հարցեր ունի՝ թող գա ինձ տեսնի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում