Wednesday, 01 07 2026
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Վաշինգթոնում քննարկման համար ներկայացրել են փաստաթղթերը. Մամեդյարով

Վաշինգտոնյան հանդիպման դրական գործոնն այն էր, որ պաշտոնական ձևաչափով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին քննարկման համար ներկայացրել են փաստաթղթերը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ մեկնաբանելով Վաշինգթոնում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը, հաղորդում է 1news.az-ը:

Նրա խոսքերով՝ հանդիպման ժամանակ բարձրացվել է շփման գծում կայունության ապահովման հարցը:

«Իմ փաստարկն այն է, որ լուրջ բանակցություններ են եղել նաև այն շրջանում, երբ շփման գծում հանգիստ չէր»,- ասել է Մամեդյարովը՝ նշելով, որ մարտի 9-ին համանախագահների կողմից արված հայտարարության հիման վրա աշխատանքներ են տարվում:

«Այդ հանդիպման դրական կողմն այն է, որ համանախագահները քննարկման համար առաջարկներ են արել: Դրանք նոր կամ հին փաստաթղթե՞րն են: Մենք դրանք քննարկում ենք վերջին 15 տարում»,- հավելել է նա:

Նրա խոսքով՝ հիմնական բանակցությունները կսկսվեն միայն «հայկական զորքերի դուրսբերումից» հետո:

Ընդ որում, Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանը կողմ է «սուբստանտիվ բանակցություններին»: Մամեդյարովի խոսքով՝ «մոտակա 2-3 ամիսներին իրենք կդիտարկեն համանախագահների առաջարկները»:

«Հայկական կողմն ամեն անգամ բարձրացնում է այն հարցը, որ մեզ կարգավիճակ և անվտանգություն է պետք: Այդ հարցը քննարկվել է նաև Վաշինգթոնում:

Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին ու միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությանը, ապա համանախագահները պետք է հստակեցնեն իրենց առաջարկները: Համանախագահներն ասում են, որ մենք պետք է աշխատենք այդ հարցերի վրա»,- հավելել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում