Friday, 26 04 2024
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին

«Չենք վիճարկում, որ տուժողի մեքենան է մուտք գործել կարմիր լույսի տակ…». ապացույցների հրապարակում՝ Ճվճվ Արոյի որդու՝ երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց Ճվճվ Արոյի որդի Սարգիս Վարդանյանի գործի դատական քննությունը:

Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մահվան ելքով վթարի և պատահարի վայրից հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի լույս 8-ի գիշերը՝ ժամը 4 -ն անց 40-ի սահմաններում, վարելով իրեն վստահված «BMW-X6» ավտոմեքենան, չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ Սարգիս Վարդանյանը երկու ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով՝ Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտա:

Ճանապարհի այդ հատվածում թույլատրելի առավելագույն՝ 60 կմ/ժ արագությունը Սարգիս Վարդանյանը գերազանցել է մոտ երկու անգամ՝ մեքենան վարել է 113 կմ/ժ արագությամբ, ստեղծել է վթարային իրադրություն, ինչի արդյունքում բախվել է կարմիր լույսի տակ, լուսային ազդանշանները միացված վիճակում խաչմերուկ մտած՝ ՃՈ «Տոյոտա» ավտոմեքենային, որի ղեկին ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանն էր:

«Տոյոտային» բախվելուց հետո Սարգիս Վարդանյանի մեքենան բախվել է նաև գովազդային վահանակին, վնասել է այն ու կանգ է առել: Սարգիս Վարդանյանը լքել է դեպքի վայրն ու հեռացել է:

Ոստիկանության ծառայողներ Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը վթարի հետևանքով մահացել են:

Վթարից որոշ ժամանակ անց «Նաիրի» բ/կ է դիմել 44-ամյա Սուրեն Մ.-ն, հայտնել է, թե մարմնական վնասվածք է ստացել վթարի հետևանքով, քանի որ ինքն է եղել ոստիկանների մահվան ելքով վթարի մասնակից ««BMW-X6» մեքենայի ղեկին:

Կարճ ժամանակ անց պարզվել է, որ քաղաքացին ինքն իր նկատմամբ «սուտ մատնություն» է կատարել՝ Ճվճվ Արոյի որդու կատարած վթարը վերցնելով իր վրա:

Նույն օրը Սարգիս Վարդանյանը ձերբակալվել է:

Սարգիս Վարդանյանի վարած «BMW»-ի մեջ հայտնաբերվել են ռուսական ու հայկական համարանիշեր:

Սարգիս Վարդանյանի խափանման միջոցը կալանավորումն է: Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը վթարի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է՝ եթե մեղավոր է, պատրաստ է պատասխանատվության ենթարկվել, սակայն ինքն իրեն մեղավոր չի ճանաչում:

Դեպքի պահին ոստիկանական «Տոյոտայի» ղեկին գտնված ու կարմիր լույսի պայմաններում խաչմերուկ մուտք գործած Արեգ Դավթյանի մասով նախաքննական փուլում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Ա. Դավթյանի մահվան կապակցությամբ:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Հ. Մարտիրոսյանը երկրորդ անգամ միջնորդություն էր ներկայացրել, որ դատարանը պահանջի ու պաշտպանական կողմին տրամադրի Սարգիս Վարդանյանի մուտքային ու ելքային հեռախոսազանգերի վերահսկում իրականացնելու թույլտվության վերաբերյալ բոլոր նյութերը: Այդ միջնորդության բուռն քննարկումը մի քանի դատական նիստ էր շարունակվել: Դատարանը մերժել է միջնորդությունը:

Դատական այս նիստում դատարանը շարունակեց քրեական գործում առկա գրավոր ապացույցների հետազոտումը:

Բավական համերաշխ մթնոլորտում անցավ քրեական գործի չորս հատորներում տեղ գտած փաստաթղթերի հետազոտումը: Ամբաստանյալի շահերի պաշտպան Հակոբ Մարտիրոսյանը երբեմն փորձում էր տեսական հիմնավորումներ տալ իր կարծիքներին, բայց անմիջապես էլ նշում էր, որ կաշկանդված է իր պաշտպանյալի պահանջով՝ դատական քննությունը հնարավորինս առանց ձգձգումների անցկացնելու վերաբերյալ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն էլ հայտարարեց, թե տուժող կողմը չի պահանջում, որ բոլոր փաստաթղթերը մանրամասն հետազոտվեն, կողմ է, որ դրանք ամբողջությամբ համարվեն հետազոտված:

Կողմերը միանգամից համաձայնության եկան, որ հրապարկվեն մեղադրական եզրակացության մեջ թվարկված փաստաթղթերը:

Դատարանը հրապարակեց դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության եզրափակիչ մասը: Երկու մեքենաներն էլ մինչև պատահարը եղել են սարքին, նրանց արգելակման ու ղեկային համակարգերը եղել են աշխատունակ վիճակում:

Հրապարակվեց դատաավտոտեխնիկական ու դատատեսաձայնագրային համալիր փորձաքննության եզրակացության եզրափակիչ մասը: Վթարի ենթարկված երկու մեքենաների վարորդներն էլ, համաձայն այդ եզրակացության, կատարելով համապատասխան խախտումներ, ստեղծել են վթարային իրադրություն, իրենք իրենց զրկել են վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից. ոստիկանական մեքենան խաչմերուկ է մուտք գործել կարմիր լույսի առկայությամբ, իսկ Սարգիս Վարդանյանն ընթացել է թույլատրված առավելագույն արագությունը գերազանցող արագությամբ:

Մինչև պատահարը մեքենաների միջին արագությունը որոշել հնարավոր չի եղել:

Հրապարակվեցին դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները: Տուժողների արյան մեջ սպիրտներ չեն հայտնաբերվել:

Որպես այլ ապացույց ճանաչելով՝ վարույթն իրականցնող մարմինը մի քանի արձանագրություններ խմբավորել էր մեկ որոշման մեջ, ինչը ամբաստանյալի շահերի պաշտպան Հ. Մարտիրոսյանն անթույլատրելի համարեց, ասաց, որ այդ խնդրի վերաբերյալ դատախազության կոլեգիայի որոշումներ էլ կան:

Մեղադրող Ա. Մարգարյանն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Բալոյանը նման խմբավորումը միանգամայն օրինական համարեցին ու նշեցին, որ մեկ որոշմամբ որպես այլ ապացույց ճանաչված մի քանի փաստաթղթերից ցանկացածի թույլատրելիությունը հնարավոր է վիճարկել, հետևաբար՝ որևէ կողմի իրավունքների խախտում տեղի չի ունենում:

Մեղադրանքի կողմը հորդորեց՝ թող պաշտպանական կողմը որևէ միտում չտեսնի, վարույթն իրականացնող մարմինը գործել է օրենքի շրջանակներում:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Բալոյանն էլ նշեց՝ եթե ինչ-որ հարցի վերաբերյալ դատախազության կոլեգիայի որոշում կա, չի նշանակում, թե բոլորը պիտի հետևեն դրան, մասնավորապես՝ իրեն նման որոշում հայտնի չէ, բացի այդ՝ պետք է առաջնորդվեն օրենսգրքով, ոչ թե կոլեգիայի որոշմամբ:

Դատարանը, կողմերի համաձայնությամբ, ավարտված համարեց գործում առկա փաստաթղթերի և այլ ապացույցների հրապարակումն ու հետազոտումը:

Հաջորդ նիստին դատարանը կանցնի իրեղեն ապացույցների հետազոտմանը:

Դատարանը հարցրեց կողմերի դիրքորոշումը՝ բոլոր իրեղեն ապացույցներն ու գործին կցված լազերային սկավառակները հետազոտելու վերաբերյալ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Բալոյանն ասաց. «Մենք չենք վիճարկում, որ տուժողի մեքենան է խաչմերուկ մուտք գործել կարմիր լույսի տակ… Չեմ տեսնում անհրաժեշտություն, որ լրացուցիչ նստենք, տեսաձայնագրությունները դատարանում նորից դիտենք: Այդ տեսաձայնագրությունների զննության արձանագրությունները հետազոտված են, դրանց մեջ նույնությամբ արտացոլված է կրիչների բովանդակությունը: Կարելի է համարել հետազոտված… Ինչ վերաբերում է իրեղեն ապացույցներին՝ հագուստներ, մեքենաներ, ապա եթե կոնկրետ ապացույցի հետ կապված վեճ լինի, զննենք, բայց կարծում եմ՝ լրացուցիչ ժամանակ վատնելու կարիք չկա…»:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Հ. Մարտիրոսյանն ասաց, թե ասելիք ունի, սակայն կաշկանդված է իր պաշտպանյալի դիրքորոշմամբ, իսկ վերջինս ցանկանում է, որ դատաքննությունն ընթանա առանց ձգձգումների:

Իրեղեն ապացույցների հետազոտման կարգը կորոշվի հաջորդ դատական նիստում, դատարանը կհրավիրի նաև դատակոչված մի քանի վկաների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում