Հուլիսի 6-ին ժամը 09:15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհով ընթացող բեռնատար ավտոմեքենայում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում Աշտարակ-Երևան ավտոճա¬նապարհի 1-ին կիլոմետրում շրջվել է ՀՀ ՊՆ պատկանող «ԿԱՄԱԶ» մակնիշի բենզատար ավտոմեքենան, որի հետևանքով վարորդ, զինծառայող մայոր 1963 թ. ծնված Անդրանիկ Անդրեասյանը և ուղևոր, պայմանագրային ծառայող, 1984 թ. ծնված Սամվել Սարուխանյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևան քաղաքի «Արմենիա» բժկական կենտրոն:
Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Դեպքի վայրում հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել են արտահոսած դիզվառելիքի (մոտ 5.5 տ) լվացման և բենզատարի հովացման աշխատանքներ:











































