«Ես բարձր եմ գնահատում պարոն Բաբաջանյանի, ինչպես նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորնորի, ինչպես նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորների քննադատությունները: Մենք լծակ չունենք, որ պարոն Յոլյանին նշանակենք կամ հեռացնենք, և ես կարծում եմ՝ եթե դահիճում հնչած մեկնաբանությունների տասը տոկոսը ճիշտ է, պարոն Յոլյանը իր եզրափակիչ խոսքում պիտի հայտարարի իր հրաժարականի մասին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Լևոն Յոլյանի՝ մինչև հիմա պաշտոնավարմանը:
Իշխանությունը, նրա խոսքով, պատրաստվում է մնալ օրինականության շրջանակներում և ազատվել այն բարքերից, որոնք Հայաստանում տեղ չունեն: