Կրեմլում դիտարկում են Վրաստանի նկատմամբ սահմանափակումների վերացումը, երբ այդ երկրում իրավիճակը վերադառնա ոչ ռուսատյաց ուղի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Նա պարզաբանել է, որ երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը դեպի Վրաստան թռիչքների հետ կապված սահմանափակում է մտցրել ռուսաստանցիների անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, ինչը վտանգված է արմատականների գործողությունների պատճառով:
«Կարելի է փաստել, որ այժմ Վրաստանում ռուսատյացության հիստերիա է տիրում»,- հավելել է նա:
Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ ռուսաստանցիների հանդեպ սպառնալիքը հիպոթետիկ բնույթ չի կրում: «Դուք հարցրեք ՀՊՀՌԿ-ի լրագրողներին, թե որքան հիպոթետիկ է այնտեղ ծնոտին հարված ստանալը»,- եզրափակել է Պեսկովը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեպի Վրաստան ավիաթռիչքների կասեցման մասին հրամանագիրը ուժի մեջ կմտնի հուլիսի 8-ից: