Այսօր՝ հունիսի 24-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդման քննարկմանը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը իր եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկման համար՝ բացառությամբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթի. «Այդ ելույթին մանրամասն չեմ անդրադառնա՝ ելնելով էթիկայից, կոռեկտությունից և այս ամբիոնի նկատմամբ իմ հարգանքից: Այդ ելույթը իր մեջ պարունակում էր խեղաթյուրված փաստեր, որոնց միջոցով փորձ արվեց ստվեր գցել Հաշվեքննիչ պալատի և իմ համբավի վրա: Պատճառը որն է, ում պատվերով՝ ինձ այս պահին դժվար է ասել»:
Լևոն Յոլյանը անդրադարձավ այդ ելույթում հնչած այն փաստերին, որոնք, Յոլյանի խոսքով, չեն համապատասխանում իրականությանը. «Ես կներկայացնեմ կոնկրետ փաստեր՝ առանց լիրիկայի»:
Մանրամասները՝ տեսանյութում: