Եվրամիությանն անհրաժեշտ է ավելի կոշտ դիրքորոշում հանդես բերել Ռուսաստանի նկատմամբ, ինչպես նաև նպաստել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև համագործակցության հաստատմանը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը:
«Միևնույն ժամանակ կարևոր է չգնալ թեժացման ուղիով ու փորձել գտնել ճգնաժամից ելք: Ամրությունը ու երկխոսության համար ուղիների որոնումն այն է, ինչ մենք քննարկելու ենք»,- ասելէ նա Բրյուսելում լրագրողներին, որտեղ տեղի է ունենում ԵՄ 28 երկրների արտգործնախարարների հանդիպումը, որոնք ինչպես սպասվում է, որոշում կկայացնեն ՌԴ դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառման կապակցությամբ:
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը, ինչպես նաև ԵՄ-ի նրա գործընկերները, Ղրիմի հանրաքվեն անվանել են անօրինական:








































