Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Փաշինյանը պնդում է՝ Թեղուտում 100 աշխատատեղ է բացվել, իսկ բնակիչները բողոքի ցույց են անում աշխատատեղեր բացելու համար

Թեղուտում նորից աշխատանքները սկսվել են, մի քանի 100 մարդ նորից ընդունվել է աշխատանքի: Այդ մասին ԱԺ-ում 2018 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եվ հիմա ուրախ եմ ասել, որ Թեղուտում նորից աշխատանքները սկսել են, և մի քանի 100 մարդ նորից ընդունվել է աշխատանքի, ինչպես և մենք խոստացել էինք: Հույս ունեմ, որ այնտեղ ամեն ինչ նորմալ կլինի»,- նշեց վարչապետը:

Վարչապետի այս հայտարարությունից ժամեր անց, այսինքն՝ երեկ առավոտյան Թեղուտ, Շնող, Քարկոփ գյուղերի բնակիչները փակել էին Թեղուտից Շնող գնացող ճանապարհը՝ կամուրջի հատվածը։ Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գյուղերի բնակիչները ճանապարհ էին փակել, քանի որ աշխատատեղեր են պահանջում։

Մեր դիտարկմանը, թե ինչու է բողոքի ալիք հասունացել, երբ վարչապետը ԱԺ ամբիոնից հավաստիացնում էր, որ 100 մարդ նորից ընդունվել է աշխատանքի, գյուղապետը զարմացած հարցրեց. «Ինչ հարյուր մարդ, ես չեմ լսել նման հայտարարություն։ Եթե նման բան կա, ապա ինչու պետք է բնակիչները բողոքեին։

Իսկ բնակիչները բողոքում են, որ հանքավայրում ավելի շատ աշխատատեղեր լինեն, աշխատատեղերի հետ կապված է եղել ակցիան։ Մարդիկ աշխատատեղեր են պահանջում «Թեղուտ» ՓԲԸ-ում»։ Համայնքապետը նաև հավելեց, որ ինքը հանդիպել է բնակիչներին, հորդորել է ճանապարհը բացել, քանի որ դա խնդրի լուծման, հարցերի բարձրացման ճանապարհ չէ։ «Ես հանդիպեցի բնակիչներին, քննարկեցինք հարցը, եկանք եզրակացության, որ ճանապարհը պետք է բացվի, մնացած հարցերը հետո կքննարկենք»,- ասաց Ղումաշյանը՝ հավելելով, որ չի կարող հավաստիացնել, որ ապագայում այլևս նման ակցիաներ չեն կրկնվելու, բայց աշխատելու են բացառել ակցիաները, քանի որ դա խնդրի լուծման տարբերակ չէ։

Շնողի համայնքապետը նշեց, որ այս պահին հանքավայրը չի շահագործվում, ընթանում են նախապատրաստական աշխատանքներ հանքավայրի վերաբացման համար։ Ղումաշյանի խոսքերով՝ նախատեսվում է, որ հանքավայրը նախկին ծավալներով կսկսվի շահագործվել օգոստոսի կեսերին։

Հիշեցնենք, որ Թեղուտի հանքավայրը փակվել էր 2018-ի հունվարին, վարկային պարտավորությունների հետ կապված խնդիրների պատճառով, որից հետո Թեղուտի հանքավայրի կառավարումն ամբողջությամբ անցավ ռուսաստանյան ՎՏԲ բանկին՝ հանքը շահագործող «Թեղուտ» ընկերության վարկային պարտավորությունների դիմաց։

Թեղուտի վերաբացման նախաձեռնության անդամ Կարեն Միքայելյանը ևս մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, բայց թե վարչապետի կողմից նշված թվով աշխատակիցներ սկսե՞լ են աշխատել, թե՞ ոչ, ինքը չգիտի։ Կարեն Միքայելյանը նաև նշեց, որ չգիտի, թե վերաբացումից հետո հանքավայրը նախկին ծավալներո՞վ է շահագործվելու, թե՞ ոչ։

Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը, սակայն, անթույլատրելի է համարում Թեղուտի հանքավայրի վերաբացումը։ «Թեղուտի հանքավայրի մասով, վերաբացումից առաջ պետք է գնահատվի, թե ով ինչ է արել, ու համապատասխան պատժի ենթարկվի ու փոխհատուցում տրամադրի Հայաստանին ու ՀՀ քաղաքացուն։ Մինչև դա չլինի, ոչ մի վերաբացման մասին խոսել չի կարելի»,- վերջերս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր Գալստյանը՝ հավելելով, որ հատկապես հանքավայրի պոչամբարի պատվարի հետ կապված լուրջ վտանգ կա, որ այն կարող է փլուզվել:

«Թեղուտի հանքավայրի շահագործումը կանգնեցվել է հենց այդ՝ պատվարի պատճառով։ Հիմա ոչ մեկը դրանից տեղյակ չի, բայց մարդիկ խոսում են վերաբացման ու շահագործման մասին։ Թեղուտի հանքավայրի շահագործումը ինչպես եղել է անթույլատրելի, այնպես էլ շարունակում է մնալ անթույլատրելի։

Դրա մասին բնապահպանների կարծիքը չի կարող փոխվել»,- ընդգծեց բնապահպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում