Monday, 29 06 2026
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»

Հմայակ Հովհաննիսյանին իշխանությունը կշարունակի «քաղաքական հետապնդման ենթարկել» Վերաքննիչում

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

Հմայակ Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ 2012 թվականի ապրիլի 21-ին, ժամը 10-ն անց 30-ի սահմաններում Երևանի Մոսկովյան 34 «ա» հասցեում գտնվող «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի մուտքի դիմաց, վիճաբանության ժամանակ դրսևորել է հանցավոր անփութություն իր գործողության ու դրա վտանգավոր հետևանքների նկատմամբ, հրել է նույն ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանին:

Վերջինս «մարմնով ու ձախ ձեռքով համահարվածել է մուտքի դռան մետաղե շրջանակին, կորցրել է հավասարակշռությունը և գլորվել բազալտե աստիճանահարթակից: Նրա առողջությանը պատճառվել է տևական քայքայումով միջին ծանրության վնաս՝ ձախ սրունքի արյունազեղման, ձախ ձեռքի երրորդ ու հինգերորդ մատների չտեղաշարժված կոտրվածքների ձևով:

Դատարանը հաստատված է գնահատել, որ տուժող Սենիկ Ջուլհակյանի գլխավորությամբ ընկերության աշխատակիցները դուրս են եկել աշխատավայրից՝ «Հենարան» ակումբում իրենց հրավիրած մամլո ասուլիսին մասնակցելու համար: Նրանք ցանկացել են նախորդ օրը մամլո ասուլիսում Հմայակ Հովհաննիսյանի կողմից իրենց ինստիտուտի վաստակաշատ կոլեկտիվի ու Սենիկ Ջուլհակյանի հասցեին թույլ տրված բացասական արտահայտությունների վերաբերյալ իրենց կարծիքը հայտնել:

Նույն պահին շենքի առաջին հարկում տեղակայված գրասենյակ է ցանկացել մտնել Հմայակ Հովհաննիսյանը: Ինստիտուտի աշխատակիցները առաջարկել են նրան իրենց հետ գնալ ասուլիսի ու իր հայտարարությունների կապակցությամբ պարզաբանում կատարել:

Հմայակ Հովհաննիսյանը չի ընդունել առաջարկը, բայց տեսնելով աշխատակիցների վրդովմունքը, ասել է, թե հետո կմիանա նրանց:

Երբ ինստիտուտի աշխատակցուհիները պնդել են միասին ասուլիսի գնալու պահանջը, Հմայակ Հովհաննիսյանը նրանց անվանել է «Լֆիկ Սամվելի վարձու կանայք»: Կանայք վիրավորվել են:

Տուժող Ջուլհակյանը Հովհաննիսյանից պահանջել է ներողություն խնդրել: Վերջինս հրաժարվել է, պահանջել մի կողմ քաշվել ու բացել ճանապարհը: Նա սեղմել է գրասենյակի մուտքի դռան զանգի կոճակը: Բայց տուժող Ջուլհակյանը պնդել է իր պահանջը:

Այդ պահին ներսից բացվել է մուտքի դուռը: Ցանկանալով ներս մտնել՝ Հմայակ Հովհաննիսյանը, ըստ դատական ակտի, հրել է Ջուլհակյանին, ու վերջինս ընկել է:

Այնուամենայնիվ, նա, արյունոտ մատով, մասնակցել է ասուլիսին, հետո նոր դիմել է բժշկական օգնության: Սկզբում հայտարարել է, թե ընկել է բակում, հետո՝ թե ձեռքը մնացել է դռան տակ: Իր ասելով՝ սպասել է, որ Հովհաննիսյանը ներողություն խնդրի:

Բայց Հովհաննիսյանը ներողություն չի խնդրել, Ջուլհակյանն էլ ոստիկաններին պատմել է եղելությունը:

Հմայակ Հովհաննիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել ու չի ճանաչում: Նա պնդել է, թե Ջուլհակյանին չի հրել, նրա հետ ֆիզիկական շփման մեջ ընդհանրապես չի եղել: Հնարավոր է, որ Ջուլհակյանի մատը դիպել է գրասենյակի մուտքի կիսաբաց դռանն ու վնասվել է:

Տուժողը պնդել է իր ցուցմունքը:

Ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 121 հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչել Հմայակ Հովհաննիսյանին, դատապարտել 100 հազար դրամ տուգանքի, ապա համաներման կիրառմամբ ազատել է պատժի կրումից:

Վերաքննիչ բողոքը բերել է ամբաստանյալ Հմայակ Հովհաննիսյանը՝ պնդելով, թե ինքն անմեղ է, այս քրեական գործը քաղաքական հետապնդման արդյունք է: Նա այսօր մինչև դատական նիստի սկսվելն ասաց, թե Ջուլհակյանն ու իր աշխատակիցները փորձել են փակել պատգամավորության թեկնածուի ճանապարհը, խոչընդոտել են իր մուտքը իր իսկ գրասենյակ: Եթե այդ կանայք վիրավորվել էին իր արտահայտությունից, թե նրանք «Լֆիկ Սամվելի վարձու կանայք են», ապա ինչո՞ւ են համացանցում հենց իրենք էլ տարածել այդ արտահայտությունը:

Ամբաստանյալը պահանջում է բեկանել մեղադրական դատավճիռը, կայացնել արդարացման դատական ակտ:

Վերաքննիչ քրեական դատարանում Հմայակ Հովհաննիսյանի շահերը պաշտպանելու է նախկին դատախազ, ներկայումս փաստաբան Սերյոժա Աբրահամյանը:

Այսօրվա նիստին չէին ներկայացել մեղադրողը և տուժողը: Վերջինս խնդրել էր գործը քննել իր բացակայությամբ: Մեղադրողի բացակայության պատճառները դատարանին անհայտ էին:

Հովհաննիսյանն ու իր շահերի պաշտպանը կարծիք հայտնեցին, որ դատական նիստը կարելի է շարունակել մեղադրողի բացակայությամբ:

Բայց դատարանը հետաձգեց նիստը, որովհետև արդարացման հիմքով բողոքի քննությանը անհրաժեշտ համարեց մեղադրանքը պաշտպանողի ներկայությունը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 31-ին:

Հիշեցնենք, որ ՀՔՄ-ն նախօրեին հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր, որ քրեական հետապնդման անվան տակ երկու տարուց ավել շարունակվող խայտառակ քաղաքական հալածանքը, որը սկսվեց ՔՀՄ նախագահի 2012 թվականի ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակով մասնակցությունից և միասնական ընտրական շտաբի աշխատանքների համակարգումից, Հմայակ Հովհաննիսյանի պատգամավորական մանդատից հրաժարվելու պատճառ դարձավ, նշանավորվեց ՀՔՄ կենտրոնական գրասենյակի մուտքի ավերումով, թևակոխում է Եվրադատարան հասնելու կարևորագույն հանգրվան:

Այս գործը գալիս է ևս մեկ անգամ բացահայտել ու քաղաքական հաշվեհարդարների նպատակով դատաիրավական համակարգի օգտագործման տեխնոլոգիաների ամբողջական զինանոցը, ցույց տալու Հայաստանում հրապարակային քաղաքական գործունեության նկատմամբ ամեն գնով կոշտ վերհսկողություն իրականացնելու իշխանությունների ձգտումը, այդ ձգտման չբավարարաման դեպքում դատական հետապնդումների անխուսափելիությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում