Malaysia Airlines-ի անհետացած օդանավը շարժման ուղղությունը փոխելուց հետո իջել է 1.5 կմ բարձրության, որպեսզի ռադարները չնկատեն: Այս մասին հայտնում է մալայզիական New Straits Times պարբերականը:
Միջադեպի հետաքննությամբ զբաղվող մասնագետները եկել են եզրակացության, որ օդանավը կարող էր 8 ժամ պահպանել բարձրությունը, որի դեպքում նրան չէին նկատի առնվազն 3 երկրների ռադարներ:
Բարձրության իջեցումը կատարվել է Բենգալյան ծոցում: Նշվում է, որ նման մանևր կարող էր անել հմուտ օդաչուն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ անհետացած Boeing-ը կարող էր ուղևորվել Աֆղանստան կամ Պակիստան:









































