Friday, 26 04 2024
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին

Իշխանությունն Աբովյանում պարտվեց անփորձության և քաղաքական մշակույթի պակասի պատճառով. Աբովյանի նախկին քաղաքապետ

Քննչական կոմիտեի կողմից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին Աբովյանի քաղաքապետի ընտրություններից մեկ օր առաջ տեղի ունեցած միջադեպով պայմանավորված հարցաքննության կանչելուց և նրա կողմից հարցաքննության չներկայանալու փաստով պայմանավորված Աբովյանի քաղաքապետի ընտրությունների թեման դեռևս համարվում է չփակված։

Հիշեցնենք, որ ընտրություններից մեկ օր առաջ Աբովյանում հրկիզվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի ենթաշտաբի պետի ավտոմեքենան ու բնակարանի մուտքը։ Միջադեպից հետո Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ դա «սարքած գործ է», ինչի համար էլ նրան հրավիրել էին հարցաքննության՝ հասկանալու համար, թե որտեղից նրան նման տեղեկություններ։

Իշխանության ներսում ևս այս օրերին դեռևս ակտիվ քննարկվում, վերլուծվում են Աբովյանի ընտրությունների արդյունքները։ Ընտրությունների արդյունքների վերլուծության անհրաժեշտության մասին նախօրեին խոսեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում։

Աբովյանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Գրիգոր Ոսկերչյանի խոսքերով՝ իշխանությունը Աբովյանում պարտվեց թերևս իր մեծամտության և ինքնավստահության պատճառով, թեև, գրանցված արդյունքները Ոսկերչյանը համարում է լավ արդյունք։

«Արդյունքները լավ էին հատկապես ձայների փոքր տարբերության մասով։ Ժողովրդավարական են այն ընտրությունները, որոնց ժամանակ ձայների տարբերությունը փոքր է։ Մեծ տարբերությունները կասկածներ են առաջացնում։ Իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ իշխանության թեկնածուն պարտվեց հիմնականում «Իմ քայլի» թիմի անփորձության, քաղաքական մշակույթի պակասի պատճառով։ Պարտության հիմնական պատճառներից մեկը քաղաքական մշակույթի պակասի, կոնսուլտացիաների, համապատասխան բանակցությունների չգնալն էր»,- ասաց Ոսկերչյանը՝ հավելելով, որ իշխանությանը թվում էր, որ մարդիկ իներցիայով, հեղափոխության ալիքի վրա պետք է գնային ու ընտրեին իրենց թեկնածուին, բայց այդպես չի լինում։ Այդպես չի լինում հատկապես տեղական ընտրությունների ժամանակ, որոնք էականորեն տարբերվում են համապետական ընտրություններից։ «Համապետական ընտրությունների ժամանակ տարբեր ուժերի հետ համագործակցում են, կոնսուլտացիաներ են լինում, կարծիքներ են փոխանակվում, իսկ այդ դեպքում դա չարվեց։ Բայց պետք էր նույն Աբովյանում համագործակցել տարբեր ուժերի հետ, կոնսուլտացիաներ իրականացնել և միասնական դիրքորոշում մշակելով գնալ ընտրության։

Բայց իրենց շտաբը, կրկնում եմ, քաղաքական անփորձության պատճառով չգնաց դրան և ավելի լավ չպատրաստվելու արդյունքում պարտություն գրանցեց»,- նշեց Ոսկերչյանը։

Ամեն դեպքում, Աբովյանի նախկին քաղաքապետը նշեց, որ Աբովյանում գործող քաղաքապետը բացասական համբավ չունի, որը կարող էր մարդկանց ստիպել գնալ իրեն մերժելու ճանապարհով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում