ԵԱՀԿ նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալթերը կոչ է արել Ուկրաինայի ճգնաժամը լուծել խաղաղ մեթոդներով՝ համապատասխան միջազգային իրավունքի: Այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարությունում:
ԵԱՀԿ նախագահը նաև կոչ է արել համաձայնության հասնել Ուկրաինայում դիտորդների առաքելության հարցով և մեծացնել նրանց ներկայությունը:
Բուրկհալթերը նշել է, որ ուկրաինական ճգնաժամի բոլոր կողմերը պետք է զերծ մնան միակողմանի որոշումներ կայացնելուց և գործողություններից, որոնք կարող են լայնածավալ հետևանքներ ունենալ:











































