Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

ԲՀԿ-ական պատգամավորները երաշխավորություն են ներկայացրել «Ալավերդցի Վահագից» կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Շուշանյանին կալանքից ազատելու համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ շարունակվեց Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ, արդարադատության գնդապետի կոչում ունեցող Թաթուլ Շուշանյանի, նույն վարչության ՀԿԳ նախկին քննիչներ Արտակ Հովհաննիսյանի ու Արայիկ Ներսիսյանի գործով հերթական դատական նիստը:

Երեք ամբաստանյալներից ներկայումս կալանքի տակ է միայն Թաթուլ Շուշանյանը: Նախորդ նիստերից մեկում Թաթուլ Շուշանյանին ազատ արձակելու համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԲՀԿ-ական 6 պատգամավոր, սակայն դատարանը մերժել էր պատգամավորների անձնական երաշխավորությամբ Թաթուլ Շուշանյանին ազատ արձակելու միջնորդությունները:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է, նախորդ նիստում հարցաքննվում էր Ալավերդիում Կամո Փիրուզյանի սպանության գործի քննության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացրած դատախազ Արմեն Շիրոյանը, ով ներկայումս Լոռու մարզի դատախազի տեղակալն է:

Դատական այս նիստում վկաների հարցաքննություն չեղավ, պաշտպանական կողմը նորից ներկայացրեց Թաթուլ Շուշանյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոխելու միջնորդություն:

Դատարան էին ներկայացել ԱԺ ԲՀԿ խմբակցության երկու պատգամավոր՝ Գևորգ Պետրոսյանն ու Արտյոմ Ծառուկյանը, ովքեր երկրորդ անգամ էին պատրաստակամություն հայտնում անձնական երաշխավորություն ստանձնել Թաթուլ Շուշանյանին կալանքից ազատ արձակելու համար:

Հիշեցնենք՝ նախկինում իրավապահ բարձր պաշտոն զբաղեցրած Թաթուլ Շուշանյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նախկին ՀԿԳ քննիչ Արտակ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ նախկին ՀԿԳ քննիչ Արայիկ Ներսիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Թաթուլ Շուշանյանը, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, քրեական աշխարհում ճանաչված «Ալավերդցի Վահագի», ինչպես նաև Վլադիմիր Դավթյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, ինչպես նաև անգործություն դրսևորելու համար «Ալավերդցի Վահագից»՝ Վահագն Աբգարյանից պահանջել ու անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Ըստ մեղադրանքի՝ ՀԿԳ նախկին քննիչներ Արտակ Հովհաննիսյանն ու Արայիկ Ներսիսյանը նույնպես չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, իսկ Արտակ Հովհաննիսյանը, ըստ մեղադրանքի, նաև խոշոր չափերի՝ 500 դոլար կաշառք է վերցրել:

Գործի նախապատմությունը հետևյալն է՝ 2017 թվականի հունիսի 13-ին, ժամը 12-ն անց 10 րոպեին Վլադիմիր Դավթյանը Ալավերդու Թումանյան 20 հասցեում գտնվող ծաղկի խանութից «Մակարով» ատրճանակով կրակել ու սպանել է փողոցում գտնվող Կամո Փիրուզյանին: Վլադիմիր Դավթյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության ու ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Գործի քննության ընթացքում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունը վարույթն իրականացնող մարմնին գրավոր տեղեկացրել է, որ ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ Կամո Փիրուզյանի սպանությունը ոչ թե սպանողի ու սպանվածի անձնական թշնամության արդյունք է, այլ՝ կազմակերպված է եղել «Ալավերդցի Վահագի» կողմից՝ մի շարք այլ անձանց օժանդակությամբ, այսինքն՝ պատվերով սպանություն է:

Ըստ մեղադրանքի՝ հիշյալ գործի քննության ընթացքում էլ ներկա քրեական գործով ամբաստանյալներ Թաթուլ Շուշանյանը, ով անձնական հանդիպումներ ու զրույցներ է ունեցել «Ալավերդցի Վահագի» հետ, ինչպես նաև նրա անմիջական ենթականեր՝ տվյալ վարչության ՀԿԳ քննիչներ Արտակ Հովհաննիսյանն ու Արայիկ Ներսիսյանը, անձնական շահագրգռվածություններ ունենալով, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները:

Դատական այս նիստում Թաթուլ Շուշանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց Թաթուլ Շուշանյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոխելու, Շուշանյանին ազատ արձակելու վերաբերյալ:

Դատարանի կողմից պաշտպանների նախորդ միջնորդությունը մերժելու որոշման մեջ, որպես միջնորդությունը մերժելու հիմքերից մեկը՝ նշվել էր, որ Թաթուլ Շուշանյանը, ազատություն դուրս գալով, կարող է ազդեցություն գործել գործով անցնող անձանց վրա:

Հայկ Ալումյանը նշեց, որ հիշյալ պատճառը ոչ թե իրական պատճառ է, այլ՝ պատրվակ: «Շուշանյանի ազատությունը խոչընդոտելու համար խնդրում եմ պատրվակ չփնտրել»,- ասաց պաշտպանն ու հորդորեց նշել Շուշանյանին անազատության մեջ պահելու իրական պատճառներ, եթե այդպիսիք կան: Ինչ վերաբերում է գործով անցնող վկաների վրա Շուշանյանի՝ հնարավոր ազդեցության մասին կասկածներին, ապա օրենսդրությունն այդպիսի ազդեցություններն ու վտանգները կանխելու այլ գործիքներ է «տալիս», կարելի է, օրինակ, վկաների պաշտպանության միջոցներ կիրառել, իսկ վկաների վրա Շուշանյանի հնարավոր ազդեցություն ունենալու կասկածները ոմանց երևակայության արդյունքն են՝ ըստ պաշտպանի:

Հայկ Ալումյանը նշեց, որ այս գործի քննությունը վաղուց արդեն չի ընթանում ողջամիտ ժամկետում, հետևաբար պաշտպանական կողմը ևս մեկ անգամ միջնորդում է Թաթուլ Շուշանյանին կալանքից ազատ արձակել ԱԺ երկու պատգամավորների՝ Գևորգ Պետրոսյանի ու Արտյոմ Ծառուկյանի անձնական երաշխավորությամբ: Պաշտպանը նշեց, որ պատգամավորները համապատասխան նույնաբովանդակ դիմումներ են ներկայացրել, որոնց կցված են 500 հազարական դրամ մուծված լինելու անդորրագրերը:

Պաշտպանն ընդգծեց՝ դատարան ներկայացած երկու պատգամավորները պարտավորվել են իրենց վրա վերցնել անձնական երաշխավորների բոլոր պարտականությունները:

Հայկ Ալումյանը հրապարակեց պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի դիմումը, որում նշված էր. «Թաթուլ Շուշանյանին ու նրա ընտանիքին անձամբ ճանաչում եմ երկար տարիներ… Նա երկար ժամանակ գտնվում է կալանքի տակ… Երկու անգամ ազատվել է կալանքից, ազատության մեջ գտնվելու ընթացքում չի խոչընդոտել գործի քննությանը, վկաների վրա ներգործելու ուղղակի կամ անուղղակի փորձ չի արել, աչքի չի ընկել հակահասարակական վարքագծով… Շուշանյանի խնամքի տակ են երկու անչափահաս երեխաները… Երաշխավորում եմ, որ գործի քննության ողջ ընթացքում Թաթուլ Շուշանյանը պատշաճ վարքագիծ կդրսևորի, կներկայանա դատարանի կանչով ու կկատարի դատավարական պարտականությունները…»:

Դատարանում բավական զգացմունքային խոսքով հանդես եկավ ամբաստանյալ Թաթուլ Շուշանյանը: Նա ասաց, թե առաջադրված մեղադրանքը կապ չունի իր հետ, այն անհիմն ու անհստակ է, հիմնված է ենթադրությունների վրա, գործի որոշ հանգամանքներ «հարմարեցված են» համապատասխան պաշտոնատար անձանց ցանկություններին:

«Ես կաշառք չեմ ստացել, քննիչ Ներսիսյանին որևէ անօրեն ցուցում չեմ տվել»,- ասաց Թաթուլ Շուշանյանը և նշեց, որ Կամո Փիրուզյանի սպանության գործով քննարկումներ են եղել իր մասնակցությամբ, քննիչը ներկայացրել է քննության ընթացքը, ինքը համաձայն է եղել, որ սպանությունը որակվի 104 հոդվածի 1-ին մասով՝ որպես «հասարակ» սպանություն՝ առանց ծանրացուցիչ հանգամանքի, տվյալ դեպքում՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված լինելն է որպես ծանրացուցիչ հանգամանք դիտարկվում, ինչը հաստատող բավարար ապացույցներ ձեռք չէին բերվել՝ ըստ Շուշանյանի:

Թաթուլ Շուշանյանը նշեց, որ իրեն երեք անգամ կալանքի տակ են առել, ամեն անգամ՝ ապօրինի կերպով: Վերջին անգամ դատարանն իր որոշման մեջ նշել էր, թե ինքը, որպես բարձր պաշտոն զբաղեցրած ու լայն կապեր ունեցող նախկին պաշտոնյա, կարող է ազդեցություն ունենալ վկաների վրա: Թաթուլ Շուշանյանը համաձայն չէ դատարանի այս հիմնավորմանը. «Որպես նման ճանապարհ անցած մարդ՝ ինձ հարիր չէ որևէ մեկին ճնշել, համոզել…»,- ասաց Շուշանյանը: Նա նշեց, որ արդեն 1,5 տարի է՝ աշխատանքից ազատված է, իր՝ բարձր պաշտոն ունեցած լինելն անընդհատ արծարծելը «տրամաբանությանը մոտ չէ»: Թաթուլ Շուշանյանն ասաց, որ իրենից հետո արդեն Լոռու մարզային քննչական վարչությունում երկու պետ է նշանակվել: «Հեղափոխությունից հետո քննչական կոմիտեի ողջ ղեկավար կազմը փոխվել է»,- ասաց ամբաստանյալ Շուշանյանը և տարակուսեց, որ դեռ շարունակում են շեշտել, թե ինքը բարձր պաշտոն է զբաղեցրել. «Պաշտոն-պաշտոն՝ էսօր պաշտոնը իմ դեմ ա դուրս էկել՝ չգիտեմ, թե ինչու… Իմ անմեղության կանխավարկածը այնպես է ոտնահարված, այնպես են ինձ խայտառակել, որ իմ կողմից որևէ մեկի վրա ազդեցության մասին խոսելը այլևս իմաստ չունի»:

Թաթուլ Շուշանյանն անհամաձայնություն հայտնեց, որ Կամո Փիրուզյանի իրավահաջորդին այս գործով տուժողի՝ «առաջնային սուբյեկտի» կարգավիճակ են տվել. «Էդ կինն ի՞նչ կապ ունի մեր հետ»:

Թաթուլ Շուշանյանը նշեց, որ դատակոչված է 19 վկա, 2-ը ոչ մի կապ չունի իրենց հետ, 3-ին դատարանն արդեն հարցաքննել է: Վկաներից մեկին, ըստ Շուշանյանի, պահում էին ԱԱԾ-ում ու ասում էին, թե ինքը կարող է ազդել նրա վրա, ո՞նց էր ազդելու…

Ըստ Շուշանյանի՝ մնացած վկաները գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների մասին չեն հայտնել, նրանց վրա ինչո՞ւ ազդի. «Բերեք ողջամտորեն մտածենք՝ ո՞ւմ վրա պիտի ազդեմ… Տեսական ենթադրությունների պատճառով մարդու կյանքը էս ծանր վիճակո՞ւմ են դնում: Իմ 4 տարեկան երեխան մեղավո՞ր է, որ ես սկզբունքային եմ աշխատել, ինչի՞ համար է ստեղծված այս ծայրահեղ վիճակը… Հեղափոխությունից հետո շատերը կալանքից ազատ արձակվեցին, անգամ՝ հասարակական մեծ հնչեղություն ունեցող ծանր գործերով, մենակ ե՞ս պիտի մնամ կալանքի տակ… Միգուցե անձնական խնդիրնե՞ր կան…»:

Նախագահողը անմիջապես արձագանքեց՝ հարցնելով, թե ի՞նչ նկատի ունի ամբաստանյալը՝ «անձնական խնդիրներ» ասելով: Շուշանյանը պատասխանեց. «Մտածում եմ, էլի»: Այնուհետև նշեց. «Էլ ի՞նչ պիտի անեի կյանքում, որ դրական վերաբերմունքի արժանանայի… ԱԺ պատգամավորներն արդեն երկրորդ անգամ են գալիս դատարան, ես ամաչում եմ, ես սրա՞ն էի արժանի…»: Նա կոչ արեց դատարանին՝ ազատ արձակել իրեն՝ մինչև գործի քննության ավարտին պարզ կդառնա, թե «էս ի՞նչ շառ ա»:

Թաթուլ Շուշանյանը ներկայացրեց իր կենսագրությունը՝ պաշտոնեական վերելքի ճանապարհը, նշեց, որ ոչ մի տույժ չունի, միայն խրախուսվել ու պաշտոնի բարձրացումների է արժանացել, իր «միակ մինուսը» համարեց այն, որ… դատախազությունում չի աշխատել, բայց միգուցե ապագայում դրան էլ հասնի…

«Տեսական դատողություններով մարդու կյանքը սևացնում են… Վաղը-մյուս օրը ես կարող եմ հնարավորություն ունենալ, ես է՞լ իրանց ու իրանց էրեխեքի նկատմամբ էսպես վարվեմ… Բերդից մի հատ ուղեկցումը ինձ նման մարդու համար մահվան հավասար ա… Ես հացադուլ չեմ անի, ամոթից չեմ էլ խոսում… Յոթ ամսում երեք վկա ենք լսել… Խնդրում եմ ընդառաջել մեր միջնորդությանը… Հարգարժան պատգամավորները եկել են, ինձ համար դա հազարապատիկ պարտավորվածություն է… Ես կարող եմ միայն մի հեռախոս պահել մոտս՝ առանց որևէ հավելված քաշելու, կարող եմ տանից դուրս չգալ, էլ ի՞նչ ասեմ…»:

Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանն ասաց, որ Թաթուլ Շուշանյանը շատ համոզիչ ներկայացրեց իր անցած ճանապարհը… Մեղադրողը նշեց, թե կարող է միայն փաստել, որ մեղադրանքի կողմի պատճառով նիստերը անհարկի չեն հետաձգվել…

Հ. Պետրոսյանն ընդգծեց, որ դեռ կան չհարցաքննված վկաներ, որոնք սերտ առնչություն են ունեցել Թաթուլ Շուշանյանի հետ, վկաներից մեկը նույնիսկ նրա անմիջական աշխատողն է եղել…

Մեղադրող Հ. Պետրոսյանը ժամանակ խնդրեց՝ պաշտպանի միջնորդությունը մանրակրկիտ հետազոտելու, գործի նյութերին համադրելու համար:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը տարակուսանք հայտնեց՝ ասելով, թե իր ներկայացրած փաստաթուղթը հետազոտելը նշանակում է այն ընթերցել, ինչի համար տասը րոպեն էլ բավական է:

Թաթուլ Շուշանյանը միջամտեց՝ ասելով, թե ԱԺ պատգամավորները եկել են դատարան, պետք է դա հաշվի առնել ու ամեն անգամ նրանց չկանչել:

Նախագահողն ասաց՝ եթե պատգամավորները պարտավորություն են ստանձնել, պիտի իրենց վարքագիծը հարմարեցնեն և դատարանի կանչով ներկայանան:

Հայկ Ալումյանը հայտարարեց, թե դատարանը արհեստականորեն ձգձգում է յուրաքանչյուր գործողության կատարումը, եթե յուրաքանչյուր փաստաթղթի ամեն էջը հետազոտելու համար նիստ հետաձգվի, մոտակա տասնամյակում գործի քննությունը չի ավարտվի:

Դատարանը որոշում կայացրեց մեղադրողին ժամանակ տրամադրել պաշտպանի միջնորդությունը հետազոտելու համար: Միջնորդության քննարկումը կշարունակվի հունիսի 25-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում