Thursday, 18 06 2026
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով

Օլիգարխիան ՀՀ-ում տեղ չունի․ Ծառուկյանի հարցում ՔՈ-ն հետևողական է լինելու

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դիմել էր տարբեր ատյաններ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բիզնես գրծունեության և պատգամավորության անհամատեղելիության հիմնավոր կասկածներով՝ կից ներկայացնելով ապացույցներ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Քաղաքացու որոշում» կուսակցության ԳՄ անդամ Գարեգին Միսկարյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Այս գործընթացի հետ կապված՝ ի՞նչ արձագանքներ կան: Անդրադառնալով այս հարցին՝ Գ. Միսկարյանը նշեց. «Դիմել էինք Դատախազություն, որը դիմումն ուղարկել էր ՀՔԾ, ՀՔԾ-ն մերժեց քրեական գործի հարուցումը՝ հիմքերի բացակայության պատճառով, Դատախազությունը նույնպես մերժեց: Մենք նաև ԱԺ նախագահին էինք դիմել, և այդպես է պատասխան չենք ստացել: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է պատասխանել՝ նշելով, որ նպատակահարմար չէ էթիկայի հանձնաժողով ստեղծելն այդ հարցով: Դիմել էինք ԱԺ ընդդիմադիր կուսակցություններից «Լուսավոր Հայաստան»-ին, նրանք նույնպես նպատակահարմար չեն գտնում, այսինքն՝ այս հարցը գնում է փակուղի»:

«Մեր հետագա քայլերի հարցը դեռ քննարկումների փուլում է, բայց վստահ եմ, որ մենք կանգ չենք առնելու, հետևողական են գտնվելու այդ խնդրի լուծման հարցում, մենք գտնում ենք, որ ՀՀ-ում օլիգարխիան տեղ չունի»,- ընդգծեց ՔՈ անդամը:

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ իր տեղեկություններով կառավարությում չկա որևէ անդամ, որը փաստացի գործարար գործունեությամբ է զբաղվում. «Բայց Ազգային ժողովի պարագայում միամտություն կլինի ասել, որ չկա: Օրինակ՝ Գագիկ Ծառուկյանի հրապարակային ելույթները ակնհայտորեն վերաբերում են իր մասնակցությանը գործարար գործունեությանը: Հավատարմագրային կառավարման հանձնելը չպետք է լինի զուտ ֆորմալ: Գ. Ծառուկյանի խոսքերից դատելով՝ կարող ենք ասել, որ նա շարունակում է կառավարել մի շարք ձեռնարկություններ, սա իրոք անհամատեղելի է պատգամավորի գործունեության հետ»:

Դ. Իոաննիսյանի կարծիքով՝ մտահոգիչ է այն, որ խորհրդարանում այդ առումով անգամ չստեղծվեց էթիկայի հանձնաժողով. «Տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական նպատակահարմարությունն ավելի առաջնային է օրենքի, Սահմանադրության պահանջներից»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում