Sunday, 21 06 2026
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ

ՔՊ սորոսական թևը դժգո՞հ է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ «Մերժիր Սերժին» (hիմա` սորոսական) թևը խուլ դժգոհություն ունի, որ իր ներկայացուցիչները չեն ընտրվել ՔՊ վարչության անդամ. Դուք ևս թեկնածու էիք, ծա՞նր եք տանում՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Ղազարյանին։ «Ոչ, իհարկե։ Վարչության կազմից ես գոհ եմ, նույնիսկ շատ գոհ եմ, եթե ես էլ լինեի, իհարկե, ավելին՝ ուրախ կլինեի, բայց եղավ` ինչ եղավ։ Ինչ վերաբերում է բավականաչափ ձայներ չհավաքելուն, ապա մենք նոր ենք ու քիչ ճանաչելի։ Ես մի վերապահում ունեմ վարչությունից` կանանց սակավ ներկայացվածությունը»:

Իսկ ի՞նչ եք կարծում՝ «սորոսական» թևը դեռ չի՞ անջատվի «Իմ քայլից»։ «Ես չգիտեմ, թե ով է այդ թևը, թե չէ կասեի»: Դե, ասում էին` այդ թևը շատ խնդիր է դրել` Վանեցյանի պաշտոնավարման նպատակահարմարության մասով։ «Ես տեղյակ չեմ»: Իսկ ինչպե՞ս եք գնահատում Վանեցյանի աշխատանքն անձամբ Դուք: «Շատ դրական»: Ի՞նչն եք դրական գնահատում։ «Կոնկրետ այն, որ մեկ տարվա ընթացքում ԱԱԾ-ն բազմաթիվ աչքի ընկնող դրական գործունեություն է ծավալել. միլիարդների վերադարձը պետբյուջե նրա գործունեության արդյունքում է նաև եղել, դեռ մի քանի տասնյակն էլ քննության փուլում է»:

Իսկ Դանիել Իոաննիսյանի գրառումնե՞րը՝ առ Վանեցյան։ «Ես զարմանում եմ, որ ամեն անգամ գալիս ու ինձ են հարցնում Իոաննիսյանի ասած-արածներից. Իոաննիսյանը ողջ է, կարող եք իրենից հարցնել»: Ներեցեք, բայց Դուք համարվում եք սորոսական թևի ներկայացուցիչ։ «Ես պատգամավոր եմ, սորոսական չեմ, երբեք որևէ լումա «բաց հասարակությունից» չեմ ստացել»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում