Wednesday, 01 07 2026
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ

Քոչարյանը թիվ մեկ հանցագործն է․ Մարտի 1-ի զոհերի հարազատներին ու տուժածներին փորձել են կաշառել

Մարտի 1-ի գործը իր քաղաքական և իրավական բոլոր բարդություններով հանդերձ նախևառաջ ծանր հիշողություն է կորսված կյանքերի, խեղված ճակատագրերի մասին: Հենց այս իրողությամբ այսօր դժվար է պատկերացնել քարոզչական մանիպուլյացիաներով ու սպառնալիքներով, անձնական, երբեմն կեղտոտ հաշվենկատությամբ ուղեկցվող դատավարություն, որին մասնակցում է նաև զավակին կորցրած ծնողը կամ Մարտի 1-ի սպանդից հրաշքով փրկվածը: Այսօր «Առաջին լրատվական»-ը հրավիրել է մարդկանց, ում հանրությունը ճանաչում է հենց Մարտի 1-ի չբացահայտված գործով. նրանք են՝ Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը և Մարտի 1-ի դեպքերից տուժած Անդրանիկ Հարությունյանը:

Սարգիս Քլոյանը, ով մասնակցում էր Քոչարյանի և մյուսների գործով դատական վերջին նիստերին, նշեց, որ նախկինում ուրիշ կարծիք է ունեցել դատարանի մասին, այժմ կամաց-կամաց փոխվում է: «Հիմնականում խոսում էին Քոչարյանի պաշտպանները,  դատավորն արգելում էր, նրանք չէին ենթարկվում, մատ էին թափ տալիս դատարանի վրա, ուզում էին, որ դատական նիստերը ձգձգվեն: Փաստաբան Սահակյանն ասաց, որ այս գործը շատ խճճված է, տարիներ էլ անցնեն, չի բացահայտվի: Ես նրան հակառակվեցի՝ ասելով, որ չեմ պատկերացնում մի պետություն, որտեղ սպանվածներ կան, և եթե սպանողները կան, հրաման տվողները կան, ու գործը չբացահայտվի»: Սարգիս Քլոյանը նաև ընդգծեց, որ ինքը Մարտի 1-ի մասնակից է և կարող է պնդել. «Քոչարյանը թիվ մեկ հանցագործն է, նա պետք է կալանավորվի»:

«Լավ կլիներ, որ դատի ժամանակ նաև ամբաստանյալ Քոչարյանը նստած լիներ, որ կարողանայինք հարց տալ նրան, ու ինքը պատասխաներ հարցին, ոչ թե փաստաբանները: Փաստաբաններ չեն դատարանում, կինո է, շոու, ո՞վ է տեսել դատավորին ասեն՝ դու մեր զուռնի տակ պիտի պարես, չպարեցիր, լավ չի լինի քեզ համար»,- նշեց Վաչագան Ֆարմանյանը:

Անդրանիկ Հարությունյանը հիշեց, որ Մարտի 1-ին վիրավորում է ստացել Մաշտոցի պողոտայում. «Այդ ժամանակ 17 տարեկան էի… ժողովրդին ծեծում էին, փշալարերով փակել էին փողոցը, դիմացից ջրցան էին միացրել, ու սադրիչներ էին բերել: Նրանք եկել էին հատուկ ջարդելու, գողանալու: Եղբորս հետ էի, նրան ուղարկեցի մի կերպ, հետո դիմացիս տղային կրակեցին, զոհվեց… Ես վիրավորվել եմ, երբ որ դիմացից՝ ոստիկանների կողմից կրակեցին, ինչ-որ պայթյունի նման բան  եղավ, կպավ երեսիս ու ընկա: Ինձ տարան հիվանդանոց, այտոսկրս պետք է վիրահատեին, բայց ոստիկաններն ինձ գողացան, տարան դատախազություն, նույնիսկ ցավազրկող չէին տալիս, իսկ ես ուժեղ ցավի մեջ էի… Ստիպում էին կեղծ ցուցմունք տալ, վախեցնում էին՝ ասելով՝ եղբայրդ բանակից չի գա տուն և այլն»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ փաստաբաններն ասում են, թե Մարտի 1-ի տուժողները և զոհվածների հարազատները օգտագործվում են որոշ մարդկանց կողմից՝ սեփական նպատակներին հասնելու համար, Ս. Քլոյանն ընդգծեց. «Մեզ չեն շահագործում, մենք՝ բոլոր ծնողներով 11 տարի միասնական ենք եղել, մեզ նախկինում փորձել են կաշառել, բայց չենք կաշառվել, մենք պայքարել ենք հանուն արդարության, որպեսզի մեղավորները խստագույնս պատժվեն»: «Մենք արյուն ծախող չենք… Ես 33 տարեկան տղա եմ կորցրել…»,- հավելեց Վ. Ֆարմանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում