Monday, 13 05 2024
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա

Ադրբեջանը և Թուրքիան կարող են օգտվել Վաշինգտոն-Թեհրան հակամարտությունից. Հայաստանը պետք է զգոն լինի

Միացյալ Նահանգների և Իրանի հարաբերություններում լարվածությունը վերջին օրերին հասել է իր գագաթնակետին: Հունիսի 20-ի առավոտյան Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» խոցել է Պարսից ծոցի շրջանում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումներից մեկի կազմում գործող անօդաչու թռչող սարքը: Իսկ այսօր էլ տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ միջադեպից հետո ԱՄՆ նախագահ Թրամփը հրահանգել է հարվածել Իրանին, սակայն հետո հետ է կանգնել այդ որոշումից: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Օրբելի կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանի և իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ։

«Ճգնաժամը, որն այսօր մի քիչ ավելի հասունացել է, ընթացքի մեջ է ավելի քան երկու տասնամյակ՝ ԱՄՆ-Իրան, Իսրայել-Իրան հակամարտության տեսքով, ինչը բնորոշ է պրոքսի պատերազմներին։ Առաջին անգամը չէ, որ Իրանը կանգնած է նման ճգնաժամային իրավիճակի առաջ, կարծում եմ, որ, նախ, Միացյալ Նահանգները կխուսափի ուղիղ ռազմական հարվածներից, որովհետև դա իրանական ճահիճ կդառնա ԱՄՆ-ի համար, որովհետև քանիցս նշվել է, որ Իրանը Իրաքը չէ, Սիրիա չէ, մի երկիր է, որ ցանցային հստակ ազդեցություն ունի տարբեր ոլորտներում՝ ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ, առհասարակ, միջազգային հարաբերություններում»,- ասաց Վերանյանը՝ միևնույն ժամանակ չբացառելով ուղիղ հարվածների հավանականությունը:

Վարդանյանը ևս քիչ հավանական է համարում Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական ուղիղ բախումը․«Հաշվի առնելով Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավարի էքսցենտրիկ բնավորությունը, անկանխատեսելիությունը՝ չի բացառվում ուղիղ հարվածները, բայց ամերիկյան կողմը պետք է հասկանա այդ ուղիղ հարվածների պատասխանը: Իրանը Մերձավոր Արևելքում ունի ահռելի ազդեցություն, այսօր երևի թե աշխարհում չկա նման մի պետություն, որը կկարողանա իր ազդեցությամբ, հնարավորություններով մրցակցել Իրանի հետ Մերձավոր Արևելքում և այս տարածաշրջանում: Իրանը կկարողանա շատ հզոր հարվածներ հասցնել տարածաշրջանում Միացյալ Նահանգների դաշնակից պետություններին և գործընկերներին:»

Հարցին՝ թե Ադրբեջանը ինչպես կարող է օգտագործել տարածաշրջանում ստեղծված ընդհանուր իրավիճակը արցախյան հիմնահարցի համատեքստում, Վարդանյանը պատասխանեց. «Պաշտոնական Բաքուն կարող է օգտվել առիթից, որովհետև Իրանը զբաղված լինելով արտաքին մարտահրավերներով, ներքին խնդիրներով, չի կարողանալու պատշաճ ուշադրություն դարձնել իր հյուսիսային սահմաններին, ուստի, շատ հնարավոր է՝ պաշտոնական Բաքուն օգտվի իրավիճակից: Այստեղ մի խնդիր էլ կա՝ Նախիջևանի խնդիրը: Իրանը շատ զգայուն է Նախիջևանի հարցում… Համենայնդեպս, Հայաստանը պետք է աչալրջորեն հետևի, պատկան մարմինները պետք է փորձեն ճիշտ կողմնորոշվել և դիրքավորվել»:

Վերանյանն էլ իր հերթին ընդգծեց, որ Ադրբեջանից բացի, տարածաշրջանում անկայունության մթնոլորտ ստեղծելու հարցում շահագրգռված է նաև Անկարան: «Մենք տեսնում ենք, որ որոշակի խնդիրներ կան S-400-ների գործարքի մասով ԱՄՆ-ի հետ, և Թուրքիան կփորձի օգտագործել ստեղված իրավիճակը՝ խառնելով բոլորի, առաջին հերթին՝ Թրամփի խաղաքարտերը, ստանալով առավելագույնը թե՛ Ռուսաստանից, թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Վաշինգտոն-Թեհրան հակամարտությունից»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում