Հոնկոնգում մաքսային ծառայության աշխատակիցները ձերբակալել են 7 մարդու, որոնց մոտ հայտնաբերվել է 32 կգ հերոին: Այս մասին հայտնում է տեղի Standard թերթը:
Անցած հանգստյան օրերին Հոնկոնգի և Չինաստանի ցամաքային անցակետում մաքսային ծառայողները ձերբակալել էին երկու մարդու, ովքեր եկել էին հարավչինական Գուանդուն մարզից:
Խուզարկությամբ նրանցից մեկի ուսապարկից հայտնաբերվել էր 11 կգ բարձրորակ հերոին: Գործի հետագա հետաքննությունը նրանց տարել է Կոուլուն թերակղզու պանդոկներից մեկը, որտեղ իրավապահները ևս 5 մարդու են ձերբակալել: Նրանցից առգրավել է 21 կգ բարձրորակ հերոին:
Քննիչները կարծում են, որ նրանք բոլորը միջազգային նարկոսինդիկատի անդամներ են: Առգրավված թմրանյութի գինը սև շուկայում գնահատվում է 3.2 մլն դոլար:
Հոնկոնգում թմրանյութերի մաքսանենգությունը պատժվում է տևական ազատազրկման ժամկետներով՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում, և մինչև 650 հազար դոլար տուգանքով:










































