Ամերիկացի ձեռնարկատեր, Waypoint 2 Space ընկերության ղեկավար Քևին Հիսը մտադիր է ամռանը բացել ԱՄՆ-ում և ողջ աշխարհում տիեզերագնացների առաջին մասնավոր դպրոցը: Space News-ին տված հարցազրույցում նա ասել է, որ NASA-ի հետ պայմանավորվածությունների արդյունքում այնտեղ կարող են նախապատրաստություն անցնել ինչպես պրոֆեսիոնալները, այնպես էլ սիրողական մակարդակի մարդիկ՝ «տիեզերական զբոսաշրջիկները»:
Ժամանակին Հիսը որպես ինժեներ է աշխատել SpaceDev ընկերությունում: Նրա խոսքով՝ շատ ընկերություններ են մարդկանց առաջարկում թռիչք դեպի տիեզերք, սակայն դրանցից ոչ մեկը տիեզերագնացների համալիր նախապատրաստություն չի առաջարկում:
Իր ծրագիրը նա պատրաստել է Jacobs Engineering ընկերության հետ համաձայնությամբ: Պայմանագրի արժեքը գնահատվում է մեկ միլիոն դոլար:
Դպրոցը կտեղակայվի Տեխասի Հյուսթոն քաղաքում:








































