Այսօր՝ հունիսի 21-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Վիգեն Քոչարյանին:
«Վեթինգը կախարդական փայտիկն է, բայց չգիտենք, թե դա ինչ ձևով պետք է ներդաշնակություն ապահովի արդարադատության համակարգում»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Խոսելով թեկնածուի մասին՝ պատգամավորն ասաց. «Քոչարյանը քաղաքական պաշտոն չի ունեցել և ստիպված չի եղել մասնակցել քաղաքական մանիպուլյացիաներին և որպես գիտնական միշտ եղել է իր բարձունքի վրա, բայց նաև լավ սեղանի ընկեր է: Քոչարյանի միակ թերությունն այն է, որ բանտում չի ծանոթացել ինչ-որ մարդկանց հետ»:
Գևորգ Պետրոսյանը «դերասանություն չարեց» և խոստովանեց իր կապը թեկնածուի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: