Մի քանի տասնյակ մեքսիկացի ներգաղթյալներ Սան Դիեգոյում հանձնվել են ԱՄՆ-ի սահմանային ծառայություններին՝ ի նշան ԱՄՆ-ի միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի: Այս մասին հայտնում է AP-ն:
Մոտ 60 մարդ հատել են սահմանը՝ պահանջելով իրենց ապաստան տրամադրել: Ցուցարարների խումբը գլխավորել են երկու քույրեր՝ 11 և 12 տարեկան, ովքեր մոտ 10 տարի չեն տեսել Հյուսիսային Կարոլինայում ապրող իրենց ծնողներին:
Անցած տարվանից սկսած՝ ցուցարարները, ովքեր հայտնի են «երազողներ» անունով, ցույցեր են անցկացնում սահմանին այն պատճառով, որ DREAM Act օրինագիծը, որը երիտասարդ էմիգրանտներին թույլ է տալիս մնալ ԱՄՆ-ում, այդպես էլ չի ընդունվել:
Տարեկան հարյուր հազարավոր անօրինական ներգաղթյալների են արտաքսում ԱՄՆ-ից:










































