Ուկրաինայի ընտրողների կոմիտեն հայտնում է Ղրիմի հանրաքվեի ժամանակ զանգվածային կեղծիքների մասին: Հաղորդվում է, որ թույլ են տրվել կրկնվող խախտումներ:
Ուկրաինայի ընտրողների կոմիտեի Ղրիմի բաժանմունքի ղեկավար Անդրեյ Կրիսկոյի խոսքով՝ կեղծման գլխավոր գործիքը եղել է հենց քեարկության օրը ընտրատեղամասում մարդկանց հավելյալ ցուցակներում ներառելու պարզեցված ընթացակարգը: Այդ կերպ մի շարք ընտրատեղամասերի ցուցակներում ներառված մարդկանց թիվը նա «անոմալ» է անվանել՝ փոխանցում է Censor.net-ը:
Փորձագետը չի բացառում, որ մի ընտրատեղամասում քվեարկելուց հետո նույն մարդիկ նույն ընթացակարգով կարող էին քվեարկել այլ ընտրատեղամասում:
«Բացառված չէ, որ քվեարկել են նաև ռուսական անձնագրերով Ռուսաստանի քաղաքացիներ: Այդպիսի տեղեկությունը ստացվել է մի քանի աղբյուրներից: Մենք ենթադրում ենք, որ քվեարկությունն անցկացվել է «մեռյալ հոգիների» օգնությամբ, քանի որ ցուցակները շատ հին են և չճշտված: Ընտրատեղամասերից մեկում կիրառել են դեռևս 1999 թվականի ցուցակ»,- նշել է Կրիսկոն:









































