Friday, 12 06 2026
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին

Ռուսաստանը տարածաշրջանում ամրապնդվելու վերջին շանսն ունի. Հայկ Մարտիրոսյան (տեսանյութ)

Հետոխրհրդային տարածաշրջանում ամրապնդվելու ՌԴ-ի վերջին հնարավորությունն Ուկրաինայից բացի մյուս երկրների վրա կենտրոնանալն է: Այսօր «Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի տաղավարում «Ղրիմ. վե՞րջ, թե՞ սկիզբ» խորագրով ուղիղ հեռարձակմամբ քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը` անդրադառնալով ուկրաինական իրադարձությունների միջազգային արձագանքի համարժեքությանն ու արդյունավետությանը:

Հայկ Մարտիրոսյանի կարծիքով՝ միջազգային հանրության արձագանքը համարժեք էր, եթե չասենք՝ ուժգին, այն առումով, որ այլ արձագանք դժվար էր սպասել Արևմուտքից: Ըստ նրա՝ պետք էր ինչ-որ կերպ արձագանքել, քանի որ լռությունը տարօրինակ կլիներ: «Սակայն կարծում եմ, որ բոլորն էլ լավ հասկանում են` ինչ է տեղի ունենում, և ինչ արդյունք է լինելու: Արձագանքը համաչափ էր, և թերևս՝ նաև զուսպ»,- ասաց քաղաքագիտության դոկտորը:

Նա նաև նշեց, որ ԱՄՆ-ում հասկանում են, որ ՌԴ նախագահին այս հարցում կասեցնելն անհնար է: Ինչ վերաբերում է Օբամային ուղղված հանրապետականների մեղադրանքներին, ապա, ըստ Հայկ Մարտիրոսյանի, Սպիտակ տանը և ԱՄՆ նախագահին հանրապետականները մեղադրում են ամեն ինչում և ամեն ինչի համար: «Կուզեի մի հետաքրքիր հանգամանք նշել, որ Օբամային իր հակառակորդները մեղադրում են թուլության մեջ և ոչ համարժեքության մեջ, իսկ ես կարծում եմ, որ նրա զսպվածությունը խոսում է ուժեղության մասին, քանի որ նա չի հանձնվում իր վրա կիրառվող ծանր ճնշումներին և վարում է հավասարակշռված քաղաքականություն»,- նշեց նա` շարունակելով, որ Եվրոպան նույնպես շահերից ելնելով չէր կարող լուռ մնալ, սակայն առավել սուր ևս չի կարող լինել: Եվրոպայի քայլերն ավելի զուսպ պետք է լինեին, քան ԱՄՆ-ի պարագայում, քանի որ Եվրոպայի կախվածությունը ՌԴ-ից ավելի մեծ է, քան ԱՄՆ-ի դեպքում:

Բանախոսի համոզմամբ` ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կլինեն, բայց այնպիսին, որպեսզի չգրգռեն ՌԴ-ին: «Առաջին անգամն է, որ ամերկյան ազգային հիմնական հեռուստաալիքներով խոսվում է, որ ՌԴ-ն պատմականորեն արդարացված հավակնություններ ունի Ղրիմի նկատմամբ: Ամերիկյան վերնախավում և մամուլում շատ լավ հասկանում են, որ այս իրավիճակում ՌԴ քայլերը կոշտ են լինելու, և առճակատումը դրական արդյունքի չի կարող բերել: Հետևաբար պատժամիջոցները կլինեն այնպիսին, որ շատ չգրգռեն ՌԴ-ին»,- մեկնաբանեց Հայկ Մարտիրոսյանը:

Անդրադառնալով ՌԴ-ի նախաձեռնած ինտեգրացիոն գործընթացներին հետխորհրդային տարածքում` քաղաքագետն ասաց, որ դրանք այսօր շատ ավելի իրականանալի են, քան Ուկրաինայի հնարավոր անդամակցության պարագայում: ՌԴ-ն, նրա խոսքով, իր շահերից ելնելով, կկենտրոնանա այլ երկրների վրա, այլընտրանք չունի, իր վերջին շանսն է ամրապնդվելու տարածաշրջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում