ԱՄՆ սենատը կողմ է քվեարկել երկրի առաջնորդ Դոնալդ Թրամփին Սաուդյան Արաբիային զենք վաճառել արգելելուն, փոխանցում է Associated Press-ը։
Սենատորները 22 որոշում են կայացրել՝ յուրաքանչյուր առանձին գործարքի համար մեկը։ Այսպիսով, ԱՄՆ սենատը կողմ է հանդես եկել զենք վաճառելու ուղղությամբ Թրամփի վարչակազմի գործողություններն արգելափակելուն։
Քվերակությունը տեղի է ունեցել Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների լարվածության ֆոնին։
Ի պատասխան Թրամփը խոստացել է վետո դնել տվյալ որոշումների վրա։ Սպիտակ տանը հայտարարել են, որ Սաուդյան Արաբիային զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումն ազդանշան կծառայի այն մասին, որ «ԱՄՆ-ն հրաժարվում է իր գործընկերներից ու դաշնակիցներից այն պահին, երբ երբ նրանք բախվում են սպառնալիքների աճի հետ»։












































