Friday, 12 06 2026
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան

WikiLeaks-ի նոր փաստաթուղթը՝ Հայաստան-Իրան հարաբերությունների մասին

WikiLeaks-ը շարունակում է Հայաստանին վերաբերող նոր փաստաթղթեր գաղտնազերծել: Կայքի հրապարակած հերթական փաստաթուղթը հայ-իրանական հարաբերությունների մանրամասն վերլուծությունն է՝ պատրաստված Բաքվում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների կողմից:

«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ այն, որ փաստաթուղթը պատրաստվել է Բաքվում, պատահական չէ. Հարավային Կովկասում Իրանի մասին տեղեկություններ հավաքող ամերիկացի դիվանագետի նստավայրը հենց Ադրբեջանի մայրաքաղաքն է: Ինչպես հաղորդագրության նախաբանում տեղեկացնում է Բաքվում ԱՄՆ նախկի դեսպան Էնն Դերսին, Իրանի խնդիրներով զբաղվող իր ենթական Երևան էր ժամանել 2007 թ. հոկտեմբերին՝ հանդիպելով քաղաքական շրջանակների, գործարարների և մշակութային գործիչների հետ:

«Հայ փորձագետները համոզված են, որ Իրանի միջուկային նկրտումներն անկասելի են: Բացի այդ, հայ մասնագետները հանդիպումների ընթացքում համոզմունք են հայտնել, որ Իրանը մեծապես շահագրգռված է տարածաշրջանային ստատուս քվոյի՝ մասնավորապես ԼՂ խնդրի շուրջ ներկա կացության պահպանմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այնուհետև դիվանագետները բավական մանրամասն տեղեկություններ են հաղորդում երևանյան փորձագիտական շրջանակներում տիրող տրամադրությունների մասին: «Արտաքին հարաբերություններով զբաղվող փորձագետների և գիտնականների շրջանակը համոզված է, որ Միացյալ Նահանգները շատ քիչ բան կարող է անել Իրանի միջուկային ծրագիրը արգելակելու համար:

Ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը, որը նաև Հայոց համազգային շարժման հիմնադիրներից մեկն է, ամերիկացի դիվանագետների հետ զրույցում ասել է, թե Իրանի տնտեսությունն այնքան թույլ չէ, որ պաշտոնական Թեհրանը ստիպված լինի փոխել իր քաղաքականությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: Ինչ վերաբերում է ԱՄՆ կողմից հնարավոր ռազմական հարվածներին, ապա դրանք, ըստ հաղորդագրության, Դ.Շահնազարյանը բնութագրել է որպես «ոչ խելամիտ քայլ»: «Եթե նույնիսկ ԱՄՆ-ը ռազմական հաջողությունների հասնի, ապա դրանց կհետևեն շատ մեծ քաղաքական խնդիրները»,- նշել է հայաստանցի փորձագետը:

Դ.Շահնազարյանը ամերիկացի դիվանագետների հետ զրույցում խոսել է նաև հայ-իրանական երկկողմ հարաբերությունների մասին: «Իրանի և Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն առևտրային կապերով: Գոյություն ունի քաղաքական խնդիրների շուրջ և անվտանգության բնագավառում բարձր մակարդակի համագործակցություն»,- նշել է Շահնազարյանը՝ հատուկ ընդգծելով, որ Իրանը չի ցանկանում առաջընթաց տեսնել Ղարաբաղի խնդրի լուծման ճանապարհին, քանի որ դա պաշտոնական Թեհրանին թույլ է տալիս շեղել Ադրբեջանի ուշադրությունը Իրանի հյուսիսում ապրող ադրբեջանցիների խնդիրներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում