ԱՄՆ-ի անօդաչու սարքը, որը խոցել է Իրանը, օդ է բարձրացել ԱՄԷ-ից։ Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավար Զարիֆը։
Մասնավորապես՝ Զարիֆը գրել է, որ ամերիկյան անօդաչուն օդ է բարձրացել ԱՄԷ-ից և խախտել Իրանի օդային սահմանը։
Հիշեցնենք, որ մինչ այդ Զարիֆը ևս մեկ գրառում է կատարել՝ նշելով, որ ԱՄՆ-ն տնտեսական ահաբեկչություն է իրականացնում Իրանի դեմ և փորձում երկրի տարածք ներխուժել։
«Մենք պատերազմ չենք ցանկանում, բայց կպաշտպանենք մեր երկինքը, հողը և ջուրը»,-գրել է Իրանի ԱԳ նախարարը։