2000թ. Mercedes-Benz-ը ցուցադրել է Vision SLA ռոդսթերը, այնուհետև 14 տարով մոռացել է դրա մասին: Այժմ լուրեր են հայտնվել այն մասին, որ բրենդը որոշել է իրականացնել այն:
Կոմպակտ՝ չորսդռնանի CLA կուպեն և վերանայված դիզայնով A-դասի հեչբեքը Mercedes-Benz-ը որակական նոր մակարդակի են բարձրացրել: Սակայն դրանով փոփոխությունները չեն ավարտվել: Մի ժամանակ ընկերության ներկայացուցիչները հայտարարում էին, որ ցանկանում են առաջաքարշ պլատֆորմը սահմանափակել հինգ մոդելով՝ A-դաս, CLA, GLA, B-դաս և CLA Shooting Brake:
Սակայն օրերս տեղեկատվություն է հայտնվել, որ ընկերությունը քննարկում է այդ պլատֆորմի վրա ևս մեկ մոդել թողարկելու մասին՝ հենց այն նույն ռոդսթերը, որը 2000թ. ցուցադրվել էր Դեթրոյթի ավտոսրահում:
Այս ամենը միայն ոչ պաշտոնական լուրերն են, սակայն ավելի էժան ավտոմեքենաների շուկայում իր տեղը զբաղեցնելու Mercedes-ի ցանկությունը կարող է SLA-ի առջև կանաչ լույս վառել, գրում է style.rbc.ru-ն:











































